Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աշակերտը
Մի ծեր կար, որ շատ բարի և խիստ առաքինի աշակերտ ուներ: Մի անգամ մաղախով ծեծելով՝ դուրս հանեց նրան իր խցից: Իսկ եղբայրը համբերեց՝ նստելով դռանը: Եվ ծերը, դուռը բացելով, տեսավ, որ նա նստել էր դռանը, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Օ՜ Պետրե, քո խոնարհությունն ու երկայնամտությունը հաղթեցին իմ նեղսրտությանը: Հիմա նե՛րս արի, այսուհետև դու ծերն ես և հայրը, իսկ ես՝ մանուկը և աշակերտը, քանզի դու քո գործով գերազանցեցիր ինձ»:   «Սուրբ հայրերի վարքն .....
Ինչո՞ւ են մարդիկ բղավում
Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին. - Մարդիկ ինչո՞ւ են վեճի ժամանակ իրենց ձայները բարձրացնում: - Երևի իրենց խաղաղությունը կորցնում են,- ենթադրեցին աշակերտները: - Բայց ձայնը բարձրացնելու ի՞նչ կարիք կա, եթե երկրորդ մարդը կողքիդ է գտնվում,- հարցեց ուսուցիչը: Աշակերտները միայն ուսերն էին թոթվում: Երբեք չէին մտածել այդ մասին: Այդժամ ուսուցիչն ասաց. - Երբ մարդիկ վիճում են և նրանց միջև եղած դժգոհությունն աճում է՝ նրանց սրտերը հեռանում .....
Սրտի ամրոցը
Քոչվոր ցեղերը ներխուժում, ավերում ու թալանում են ծաղկունք ապրող բնակավայրը: Բնակիչները վերականգնում, կառուցում են այն և դրախտավայր դարձնում, սակայն նորից են ենթարկվում հարձակման ու ավերման և շատ են տխրում ու դիմում են իրենց ծերերին. - Մեր ստեղծած բարիքով և դրախտավայրով ուրախություն չենք ապրում. ամեն անգամ թշնամին հարձակվում է և ավերում, դատարկության է մատնում մեր բնակության վայրը: Ծերերից մեկը պատասխանում է. - Ամուր պարիսպներ և ամրոց .....
Մտադրություններից մեծագույնը
Հայր Թեոդորոս Փերմացու մասին ասում էին, թե երիտասարդ հասակում երեք Սուրբ Գիրք ստացավ և հայր Մակարիոսին ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, տե՛ր, պահե՞մ Գրքերն ինձ մոտ՝ իմ օգտի համար, որպեսզի կարդամ և ուրիշներին էլ տամ՝ ովքեր կկամենան կարդալ, թե՞ վաճառեմ դրանք և տամ աղքատներին»: Հայր Մակարիոսն ասաց նրան. «Առաջին երկու մտադրություններն էլ ազնիվ են, սակայն մեծագույնը անընչությունն է»: Լսելով այս՝ Հայր Թեոդորոսը շուտափույթ վաճառեց Գրքերը և տվեց .....
Օգնականը
Անապատական հայրերը շատ էին աշխատում, սակայն երբեմն նրանց մեջ էլ էին ծույլեր հանդիպում: Այդպես, մի անգամ, մեծն Դանիելը մի անգործ վանականի ասաց. - Խնդրում եմ քեզ, եղբա՛յր, եթե հանգստացող մեկին տեսնես, գոնե նրան օգնիր…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Հոգին ու մարմինը մաքրությամբ պահելու մասին
Աբբա Երոնտիոս Վիմացին ասաց. «Շատերը փորձության ենթարկվեցին մարմնական կրքերից, բայց իրենց մարմինը չտվեցին արտաքին պոռնկության, պահեցին մարմնական կուսությունը, սակայն իրենց անձերի մեջ պոռնկացան: Սիրելինե՛ր, բարի է, ըստ Գրքի, զգուշությամբ պահպանել հոգին և մարմինը, սիրտն ու միտքը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ստանում ես այն, ինչ պատվիրում ես
Տրոլեյբուսում մի կին նյարդայնացած մտածում է. «Ուղևորները բռի ու անտաշ են: Ամուսինս հարբեցող անասուն է: Երեխաներս վատ են սովորում ու խուլիգան են: Իսկ ես խեղճ ու դժբախտ կին եմ…»: Նրա թիկունքում կանգնած պահապան հրեշտակն այս ամենը գրի է առնում նոթատետրում. 1. Ուղևորներ - բռի ու անտաշ: 2. Ամուսին – հարբեցող անասուն… և այլն: Հետո վերընթերցում է ու մտածմունքի մեջ ընկնում. - Եվ նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Բայց եթե պատվիրում է՝ .....
Ծարավ
Թագավորի խորհրդականը ծովի ափին դեգերող մի զինվորի ասում է. - Ցանկացար ծով ունենալ, սակայն ծարավից տոչորվում ես ու տանջվում, որովհետև այս ջուրը շատ աղի է և խմելու համար ոչ պիտանի: Իսկ քեզ տրված այգին ու քաղցրահամ աղբյուրը թագավորը նվիրեց մեկ ուրիշ անձի, այնպես որ դու ունես ծովի չափ ջուր, բայց ծարավից տառապում ես, իսկ մյուսն ունի քացրահամ աղբյուր և խնդությամբ լեցուն ապրում է: Երկնավոր Հայրը մարդու առջև բերում է լավագույնը, սակայն մարդկանց .....
Ննջեցյալների մասին
Դու գիտես, թե հանգուցյալներն ինչպե՜ս են օգնություն խնդրում: Որովհետև մահվանից հետո ապաշխարություն չկա, իսկ նրանք մնացել են իրենց արատների ու ախտերի հետ և այժմ, տեսնելով, որ ողջերի օգնությունը բավականին աջակցում է իրենց վիճակի բարելավմանը, նրանք ցանկանում են, խնդրում ու փափագում, որպեսզի հիշատակեն իրենց: Նաև փափագում են, որպեսզի իրենց սերունդների մեջ մի հոգևորական կամ մի բարեպաշտ քրիստոնյա գտնվի, ով իրենց մասին էլ հոգ կտանի: Ես քեզ մի տեսիլքի .....
Այն մասին, թե որքան անհրաժեշտ են ննջեցյալների համար արվող աղոթքները
Այս իրական պատմությունը տեղի է ունեցել ռուսական գյուղերից մեկում: Լիսոգորկա գյուղի ծխական քահանան մահացավ: Նրա փոխարեն մեկ այլ, երիտասարդ քահանա նշանակվեց, որն առաջին իսկ Պատարագի ժամանակ, հենց Սուրբ Խորանի վրա հանկարծակի մահացավ: Մեկ այլ քահանայի էլ ուղարկեցին, բայց նրա հետ էլ նույնը պատահեց՝ ծառայության առաջին իսկ օրը, «Հայր մեր»-ը երգելուց հետո քահանան երկար ժամանակ դուրս չեկավ Սուրբ Ընծաներով և երբ եկեղեցու ատենապետը մտավ Սուրբ .....
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Դատապարտյալների ճամբարում մի հոգևորական կար և ճամբարի ղեկավարությունը որոշեց իր ձևով Զատիկը նշել՝ հավաքել բոլոր բանտարկյալներին, որպեսզի հոգևորականը նրանց առջև ուրանա Աստծուն: - Դուրս կգաս ու կասես, որ Աստված չկա: Այլապես…,- հոգևորականին հրահանգավորեցին բանտապանները: Ինչ արած: Հոգևորականը դուրս է գալիս իր դատապարտյալ եղբայրների առջև ու քանի որ Զատիկ էր, առաջին հերթին ողջունում է. - Քրիստոս հարյավ ի մեռելոց: - Օրհնյալ է հարությունը .....
Խառնվածքը
Նիտրիական անապատի վանահայրը մեկ այլ վանահոր նամակ գրեց, որում հարցրեց. «Եվլալիոս անունով եղբայրը, ով նախկինում քո մենաստանում էր ապրում, այժմ մեզ մոտ է տեղափոխվել: Ասա ինձ խնդրում եմ ՝ արդյո՞ք նա կայուն խառնվածքի տեր մարդ է»: Պատասխանը շատ կարճ էր. «Ամբողջովին անշարժ է»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Երեք գործ
Աբբա Անտոնիոսն ասաց. «Երեք գործ կա Տիրոջ առաջ պատվական. Առաջին՝ երբ մարդը տկարանա, և նրա վրա փորձություններ գան, ու գոհությամբ ընդունի դրանք, երկրորդ՝ երբ մեկը սրբությամբ կատարի իր գործը Տիրոջ առաջ և ոչ թե մարդահաճությամբ, երրորդ՝ երբ մեկը նստի հոգևոր հոր մոտ և ամբողջովին հրաժարվի իր կամքից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մարդը հրեշտակ չէ
Իոհան Կոլովն իր հարազատ եղբայր Դանիելի հետ անապատ հեռացավ, որտեղ էլ վանականություն ընդունեց: Նրանք սկսեցին մի խցում ապրել և ճգնում էին պահեցողությամբ և աղոթքով: Որոշ ժամանակ անց Իոհանը եղբորն ասաց. - Որոշել եմ բացարձակապես չմտահոգվել մարմնիս մասին, չեմ ուզում կրակի վրա պատրաստված կերակուր ուտել, այլ ուզում եմ անմարմին հրեշտակի պես ապրել այս անապատում: Այս ասելով՝ եղած հագուստը վրայից հանեց ու դուրս եկավ խցից: Հենց այդ գիշեր խիստ ցուրտ .....
Մարդկային նեղություն
Եղբայրներից ոմանք նեղություն ունեցան իրենց տեղում և կամենալով թողնել տեղը՝ գնացին հայր Ամոնի մոտ, իսկ ծերն այդ ժամանակ նավակի մեջ էր: Տեսնելով նրանց գետի եզերքով ընթանալիս՝ նավորդներին ասաց. «Հանե՛ք ինձ ցամաք»: Եվ կանչելով նրանց իր մոտ՝ ասաց. «Ես եմ Ամոնը, որի մոտ դուք կամենում եք գնալ»: Եվ մխիթարելով նրանց՝ դարձրեց նորից իրենց տեղը, որովհետև նրանց հոգուն վնասող ոչինչ չկար, այլ զուտ մարդկային նեղություն էր:   «Սուրբ հայրերի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․