
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Երբ աշակերտը մեղքերի խոստովանությամբ ծերի մոտ էր գալիս, վերջինս նրան միշտ ասում էր.
- Վե՛ր կաց:
- Բայց արդեն բազմիցս եմ վեր կացել ու ընկել:
- Կրկին վեր կաց:
- Մինչև ե՞րբ պիտի ընկնեմ ու վեր կենամ:
- Մինչև մահը գտնի քեզ՝ ընկած կամ վեր կացած:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աշակերտները հավաքվում են սրբակյաց ծերունի ճգնավորի մոտ և հարցնում.
- Հա´յր սուրբ, ինչումն է գաղտնիքը, որ այսպիսի պատկառելի տարիք ունես և ավելի առողջ ու առույգ ես, քան մենք, և չես հիվանդանում...
Ճգնավորը պատասխանում է.
- Աստծո կամքն է այդպես..., Տերն է այդպես որոշել այս անարժան ծառայի համար: Այնուհետև մի պահ մտախոհ դադար է տալիս և տխուր-տխուր շարունակում.
- Երկար տարիներ առաջ աղոթք էի անում, մի մարդ հայտնվեց` անգույն, սմքած, բայց սառնասիրտ .....
- Հա՛յր, Եկեղեցին ինչո՞ւ է պսակադրությունը սուրբ անվանում,- հարցրեց մի երիտասարդ վանական:
- Որովհետև դրանում բազում նահատակներ կան,- ժպիտով պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի մարդ Մեծն Անտոնին ասաց.
- Դու Արևելքի մեծագույն վանականն ես:
- Սատանան արդեն ասել է ինձ,- պատասխանեց սուրբը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Թերթի խմբագիրը կեսօրին ինչ-ինչ պատճառներով չի կարողանում մասնակցել կարևոր գործնական հանդիպմանը և խորհում է, թե այլևս ուշ է իր կամեցած մտահաղացումը իրականացնել ու երեկոյան տխուր մտնում է եկեղեցի, սակայն վճռականորեն որոշում է, որ այսուհետ ամբողջ սրտով, հոգով ու մտքով ամեն ինչ թողնելու է Աստծու կամքին: Այդժամ զգում է, որ ինչ-որ մեկն իր կողքին է կանգնած և ասում է.
- Երբ մենք Աստծուն ենք վստահում, երբեք որևէ բան ուշ չէ իրականացնելու համար, որովհետև .....
Աբբա Եսարիոսն ասում էր. «Հավատացողի համար հարցեր չկան, իսկ չհավատացողի համար՝ պատասխաններ»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի ծերի հարցրեցին.
- Ինչպե՞ս է համբերությունդ բավականացնում աշխարհի այդ լքված անկյունում միայնության մեջ անցկացնելու համար:
- Ես երբեք միայնության մեջ չեմ լինում: Միշտ զրուցակից ունեմ ի դեմս Տիրոջ: Երբ ուզում եմ, որ Նա խոսի ինձ հետ՝ Սուրբ Գիրքն եմ կարդում: Իսկ երբ ինքս եմ ուզում Նրա հետ խոսել՝ աղոթում եմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմանք պատմում էին հայր Մոյիի մասին, թե նա հիվանդացավ և բազում տարիներ ջերմում էր, սակայն երբեք մտքովն իսկ չանցկացրեց նայել ներքին սենյակը և տեսնել, թե ինչ կա այնտեղ, որովհետև շատերն էին նրա համար անհրաժեշտ բաներ բերում: Իսկ իր աշակերտ Հովհաննեսի մտնել-ելնելու ժամանակ փակում էր աչքերն ու երեսը, որպեսզի չտեսնի, թե նա ինչ է անում, քանզի գիտեր, որ նա վստահելի և հավատարիմ մենակյաց է:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Հուսահատության դևերով շրջապատված մի վանական եկավ աբբա Սերաֆիմի մոտ: Նրա վիճակը տեսնելով՝ ծերն ասաց.
- Եղբա՛յր, նախ մի կողմ թող տագնապներդ, պառկիր այս խսիրի վրա և թուլացրու մարմինդ: Այնուհետև ազատ ասա այն ամենն, ինչ տեսնում ես քո հուսահատության մեջ:
- Նախ և առաջ, հա՛յր, տեսնում եմ, որ խցիդ առաստաղն իսկապես սպիտակեցնելու կարիք ունի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ մի իշխան եկավ աբբա Սիմեոնին տեսակցության: Եկան կղերիկոսները և ասացին. «Աբբա՛, պատրաստվի՛ր, քանզի մի իշխան է եկել քեզ տեսնելու և քեզանից օրհնություն ստանալու»: Եվ նա ասաց. «Այո՛, հիմա կպատրաստվեմ»: Հագավ իր ցնցոտիները, հաց ու պանիր վերցնելով ձեռքը՝ նստեց դռանը և սկսեց ուտել: Եկավ իշխանն իր սպասավորներով և տեսնելով նրան՝ հայհոյեց և ասաց. «Ա՞յս է անապատականը, որի մասին լսեցինք»: Եվ նույն պահին էլ ետ դարձավ:
«Սուրբ .....
Աշակերտը հարցնում է ծեր վանականին.
- Հա´յր սուրբ, չար ոգիներն անընդմեջ վատ ու անհանգստացնող մտքեր են ներշնչում և ուղարկում, սակայն ինչքան աղոթում եմ, միևնույն է, այդ մտքերից չեմ ազատվում:
Վանականը պատասխանում է.
- Երբ արևի ճառագայթն ընկնում է հողի մեջ ընկած սերմերի վրա, այդ սերմերը ջերմանալով ուժ են ստանում և աճում: Դու մոռանում ես, որ այդ ճառագայթը քո ուշադրությունն է, որը ոչ թե պետք է անդրադառնա այդ չար մտքերի սերմերին, ջերմացնի, ուժ .....
Աբբա Եղիասն ասաց. «Ես երեք բանից եմ երկնչում. երբ իմ հոգին ելնի մարմնիցս, երբ հանդիպի Աստծուն և երբ պատասխանները դուրս գան ինձանից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
- Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ինչ որ մեկի խնդրի լուծումն է,- մի անգամ ասաց իմաստուն տատիկս:
Ես շատ զարմացա այդ խոսքերից:
- Դու ինչ որ մեկի խնդրի լուծումն ես,- կրկնեց նա և պարզաբանեց,- Այն շնորհը, որ տրվել է քեզ, հնարավոր է, որ ոչ բոլորին պետք լինի, բայց այն անպատճառ ուղղակի անհրաժեշտ է ինչ որ մեկին՝ քո ժպիտը, քո սերը, քո ուժը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն եղբայր հարցրեց հայր Արսենին և ասաց. «Իմ խորհուրդներն ինձ խռովեցնում են, ասելով՝ ո՛չ կարողանում ես աշխատել և ո՛չ էլ պահեցողություն անել. գնա՛ հիվանդներին խնամիր. դա էլ է մեծ գործ»: Ծերը, անմիջապես ճանաչելով սատանայի սերմանածը, ասաց նրան. «Գնա կե՛ր, ըմպի՛ր, ննջի՛ր և մի՛ աշխատիր, միայն թե խցից դուրս մի՛ արի՝ գիտենալով, այն որ խցում մենակ նստելն է մենակյացին իր կարգի մեջ պահում»: Եվ նա այդպես արեց երեք օր. ուտում էր, ըմպում և քնում: .....
Ճամփեզրին երկու հոգի կանգնած զրուցում էին: Մի գինեմոլ անցավ նրանց կողքով ու մտածեց.
- Նրանք երևի հիմա պայմանավորվում են միասին գինետուն գնալու և խմելու մասին:
Եվ իր բոլոր գործերը մոռանալով՝ շտապեց գինետուն:
Հետո անառակ կյանք վարող մեկն անցավ ու մտածեց.
- Ահա, մարդիկ օրը ցերեկով, առանց վախենալու պայմանավորվում են մարմնական հաճույքների մասին: Իսկ ես ինչո՞վ եմ նրանցից պակաս:
Եվ ճանապարհը փոխելով՝ գնաց զվարճանալու:
Մի արդար մարդ էլ .....