
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Դիոկղետիանոսի փեսա Մաքսիմիլիանոսի օրերում, մեր հալածանքների տարում հրաման առաքվեց Եգիպտացվոց երկրի քաղաքների իշխաններին, [որ բոլորը] զոհ մատուցեն աստվածներին: [Եվ հրամայվում էր] զոհ մատուցողներին արձակել անպատիժ, իսկ հրամանին ընդդիմացողներին` բազում տանջանքներից և խոշտանգումներից հետո սրով և հրով սպանել: Եվ երբ եղավ այս ամենը, սրբերը երկնային կանչով ընթանում էին դեպի մարտիրոսություն և բազում քերանքների և սաստիկ տանջանքների դիմանալով` .....
Հոգուս հոժարամտությանը դեմ է կանգնում մտքիս տկարությունը, իսկ տկարությանս երկյուղը զորացնում է փափագներիս իղձերը, հաղթում ու հաղթվում են միմյանցից, սակայն չեն լքում [ինձ], այլ, իրար գործակցելով, հարմարվում են [մեկմեկու]. տկարությունս հոժարություն է ընդունում իր մեջ, իսկ հոժարությունս, ձեր սիրուց ոգեշնչվելով, աղաչում է չպահանջել ավելին, քան կարողություններն են: Այժմ կպատմեմ մեր քահանայապետի և մարտիրոսի` Վլասիոսի վկայաբանությունը: Եվ եթե .....
Սուրբ առաքյալ Տիմոթեոսը Լյուստրացիների քաղաքից էր, հեթանոս հոր և հրեա մոր որդի: Եվ այնպես պատահեց, որ երբ Պողոսը կենաց Ավետարանն էր քարոզում հեթանոսների քաղաքներում, Տիմոթեոսը գնաց, հանդիպեց նրան, հավատաց Քրիստոսին, մկրտվեց Պողոսի կողմից և աշակերտեց նրան: Եվ որովհետև իմաստուն և հեզ էր և ձգտում էր դեպի Քրիստոսի բարեպաշտությունը, դարձավ Պողոսի ուղեկիցը փրկության Ավետարանի [քարոզման] ճանապարհին: Եվ Պողոսը նրան սիրեց ինչպես իրեն կսիրեր, որովհետև .....
Յոթանասունից մեկի` սուրբ Տիտոս առաքյալի պատմությունը գրառել է Զինասը, որին հիշում է Պողոսն իր թղթում:
Տիտոսը Կրետե կղզուց էր, խիստ բարեբարո և մեծազգի և եղբորորդին էր Մինոս արքայի, որ Կրետեի թագավորն էր: Եվ Տիտոսը հույժ ուսումնասեր էր և ցանկանում էր սերտել իմաստասիրական գրքերը, [ծանոթանալ] հելլենական դպրությանն ու Հոմերոսի ու Պլատոնի հանճարներին և նրանց նման իմաստասերների ստորոգություններին:
Եվ երբ քսան տարեկան էր, մի ձայն լսեց, որ ասում .....
Տրիփոնը հավատացյալ հոր և մոր որդի էր: Երբ վախճանվեց նրա հայրը, թողեց որդուն և դստերը:
Եվ նրա մայրն ու քույրը մանկանը սնում էին բարեպաշտությամբ և ընծայում էին Տիրոջն և ուսուցանում խրատի իմաստությամբ: Եվ Աստծու շորհները մանկան վրա էին, և երբ լրացավ Տրիփոնի տասներկու տարին, իր հասակակիցների հետ բարեպաշտություն էր ուսանում և նրանց աստվածահաճո վարքի էր հորդորում: Եվ այնպես պատահեց, որ նրանցից մի մանկան խայթեց չարաթույն օձը, և այդ դժնդակ պատահարից .....
Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում Անթիմոս անունով մի եպարքոս հիվանդության [մահիճն] ընկավ: Եվ կանչեց իր մոտ Սիղուիանոս անունով եղբորն ու ասաց. «Ահավասիկ, [կարծես], բոլոր մարդկային գործերս ավարտել եմ և իմ Լյուսիմաքոս որդուն թողնում եմ քեզ: Եվ, ինչպես հարսնախոսել ենք Պորփյուրի դստեր կապակցությամբ, աշխատիր իմ վախճանից հետո կատարել նրանց հարսանիքը»: Եվ այս պատվիրանը տալով` երեք օր անց վախճանվեց:
Իսկ Դիոկղետիանոսն իր մոտ կանչեց Լյուսիմաքոսին` .....
Հոռոմոց թվականության յոթ հարյուր հիսունինը և Պարսից թագավորության երկու հարյուր քսանչորս և Պարսից արքա Հազկերտի թագավորության իններորդ տարում էր: Պարսից ազգից մի մեծատուն մարդ կար, որ մոգ էր: Նա երկու որդի ուներ և նրանց սովորեցնում էր հայրենատուր մոգությունը: Սակայն նրա Հազտինոս կոչվող որդու սրտում ծագեցին Աստծու շնորհները, և հոր մոգությունը թողնելով` իրենց գյուղի եկեղեցին գնաց և աստվածային մկրտություն խնդրեց: Իսկ քրիստոնյաները տղայի .....
Հալածանքների ժամանակներում, երբ սատանան հրճվում և բերկրում էր իր պաշտոնյաների արարքներով, խռովությունը, բռնությունն ու հափշտակություններն [էին առատապես լցրել երկիրը]: Նաև Իլու քաղաքի թագավոր Գորգիանոսն էր հավասարվել սատանային և դառն հալածանքներ էր հարուցում քրիստոնյաների դեմ և հրամայում էր հետապնդել նրանց: Եվ բռնեցին Փիլիկտիմոն անունով մեկին, որին ասաց [թագավորը]. «Քո մասին լսել եմ, թե քրիստոնյաների Աստծուն ես պաշտում: Ազատվի՛ր քո .....
Դիոկղետիանոս կայսեր երկրորդ տարում Հնդկաց Արիանոս դատավորը հրամայեց հրովարտակով տեղեկացնել բոլոր քաղաքներին, թե` «Ցանկացած վայրում, եթե Աստծուն պաշտող մեկին գտնեք, կալանեցե՛ք և նետե՛ք չարչարանքների տունը, մինչև որ ուղարկեք մոտս»: Եվ երբ նահատակներին կանգնեցրին իր առջև, ասաց նրանց. «Զո՛հ մատուցեցեք իմ աստվածներին, այլապես մեռնելու եք չարաչար մահով»: Իսկ նահատակներն ասացին. «Տեսե՛ք, եղբայրնե՛ր, չուրանա՛ք կենդանի Աստծուն, .....
Բարեկարգության ժամանակներում և հավատքի հաստատության հինգերորդ1 տարում մի պոնտացի մարդ կար, Պանփիլոս անունով, որ քրիստոնյա էր և բարի գործեր էր անում: Եվ մի կին ուներ, որ առավել [հայտնի էր] իր բարի գործերով: Եվ Պանփիլոսը նավագործ էր և նավավար` հմուտ նավագնացական գործերին: Եվ նրանք որդի չունեին և ուխտով ու աղոթքով խնդրում էին Տեր Աստծուց, որ` իբրև իրենց կյանքի սփոփանք, մի որդի շնորհի: Եվ Աստված լսեց նրանց աղոթքները, և Պանփիլոսի կին Մարիամը Քրիստոսի .....
Գթասեր և մարդասեր, իմաստուն և հզոր, բժիշկ և հովիվ, վարդապետ [և ուսուցիչ], մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստից ի վեր քրիստոնյաները բազում անգամ ընդունեցին հռչակավոր և անճառ, սուրբ և անարատ խորհուրդը: Եվ կրեցին բազում ու մեծամեծ նեղություններ [անցնելով դժվարին ճանապարհ]` պահք և հալածանքներ, փախուստ և դառնություններ, անարգություններ և փառք, չարչարանք և փրկություն: Բազում անգամ հրեշտականման առաքյալները չարչարվեցին փառավոր խորհրդի .....
Քրիստոս նստեց Հակոբի աղբյուրի մոտ և ջուր խնդրեց սամարացի սրբուհի կնոջից և երկար խոսեց նրա հետ: Եվ չգարշեց Իր ձեռքերի ստեղծածից, որովհետև նրա [և նրա նմանների] համար էր իջել երկնքից, որպեսզի անարգված անոթը պատվական դարձնի: Եվ առաքյալներից առաջ` իբրև առաքելուհի ուղարկեց կնոջն այն, որ գնա, քաղաքում պատմի Քրիստոսի գալուստը: Եվ կնոջ խոսքերով շատերը հավատացին ի Քրիստոս, ինչը կարգով պատմվում է սուրբ Ավետարանում: Իսկ կինը, հավատալով ի Քրիստոս, առաքյալների .....
Լիկիանոս թագավորի ժամանակներում քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվեցին, և բարեպաշտությամբ ի Քրիստոս հավատացողներին ստիպում էին զոհ մատուցել կուռքերին: Պարտադրում էին զոհ մատուցել նաև բանակում եղած քրիստոնյաներին: Եվ ժանտ, հանդուգն և սատանայի արբանյակության ձգտող Ագրիկողայոսի դատարանի առջև կանգնեցին Գամրաց գավառի մի խումբ զինվորներ, որ Աստծու բարեպաշտությամբ էին ապրում: Եվ նրանք թվով քառասուն հոգի էին` պատերազմում հաղթող: Եվ .....
Քսենոփոն անունով մի սինկղիտոս կար` հույժ մեծատուն և Աստծու պատվիրանների հետևորդ: Եվ նա երկու որդի ուներ, որոնց դաստիարակության համար ջանք չէր խնայում` կամենալով հասցնել իր առաքինությանն ու իր ողջ ունեցվածքի ժառանգորդ դարձնել: Եվ որդիներին ուղարկեց Վռիտոն քաղաքը` Օրենքն ու Պատվիրաններն ուսանելու, որ անգետ չլինեն: Եվ երբ հասան այնտեղ, սկսեցին կերակրել քաղաքում եղած բոլոր կարոտյալներին` մեծերին ու փոքրերին և հատկապես պանդուխտներին ու տնանկներին: .....
Դեկոսի թագավորության1 ժամանակներում մեծ հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների դեմ: Եվ հայհոյում էին Տիրոջ անունն ու ամենուր նեղում քրիստոնյաներին: Եվ [այն ժամանակներում Ռեպրոպոս անունով] մի մարդ կար` շնագլուխ [մարդակերների ցեղից]2: Եվ պատերազմի ժամանակ մի կոմս նրան3 գերեվարեց: Եվ ամբարշտության գործերը տեսնելով` [հոգին] խռովվում էր: Եվ Սուրբ Հոգու շնորհներով շարժվեց նրա սիրտը, և աղաչում էր Աստծուն, որ բոլորին օգտակար լինելու համար կարողանա .....