Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մերժում
Մարդը ցանկացավ մեղք գործել: Հազիվ էր հասցրել մտածել այդ մասին, երբ մեղքն իսկույն հայտնվեց նրա առջև: - Ահա՛ և ես, քաղցր, հաճելի, հարմար: Վերցրո՛ւ, չես փոշմանի: Մարդն ընդառաջ գնաց մեղքին, սակայն ոտքն ասես նրա վերջին բառերին դիպավ. «Չե՞մ փոշմանի…» Նա հանկարծ հիշեց, թե որքա՜ն դառը, ճնշող ու ծանր է լինում մեղանչելուց հետո: Եվ Աստծու օգնությունն աղերսելով, ողջ ուժով հրաժարվեց մեղքից: Հրաժարվեց ու միանգամից զգաց, թե ի՜նչ քաղցրություն, .....
Խոնարհության մասին
Խցերի երեց հայր Իսահակն ասաց. «Երբ երիտասարդ էի, ապրում էի հայր Կրոնիոսի մոտ, և նա ինձ երբեք չասաց. «Արա՛ այս բանը»: Նա դողդոջուն ծեր էր, բայց ինքն էր վերցնում հացը և տալիս ինձ, և այդպես՝ ամենքին: Նստեցի նաև հայր Թեոդորոս Փերմացու մոտ, և նա նույնպես ինձ երբեք չասաց որևէ գործ անելու մասին, այլ ինքն էր դնում սեղանը և ինձ ասում. «Եղբա՛յր, ճաշակի՛ր»: Մի անգամ ես նրան ասացի. «Հա՛յր, եկա քեզ մոտ, որպեսզի գեթ փոքր-­ինչ օգնեմ քեզ, իսկ ինչո՞ւ .....
Ագահությունը
Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց: «Չէ՜,- մտածեց,- քիչ է: Տասն ավելի լավ է, կլոր թիվ է»: Ասեց ու արեց, միայն թե դա էլ նրան քիչ թվաց, այժմ հարյուր միլիոն ցանկացավ: Հարյուրն էլ հավաքեց, հետո՝ ավելի շատ, սակայն, այդպես էլ հարուստ չդարձավ: Որովհետև, ինչպես հայտնի է, հարուստը, որին միշտ ամեն ինչ քիչ է թվում, ամենախղճուկ չքավորից էլ աղքատ է, որը գիտե իր .....
Անհիշաչարության մասին
Ոմն ծեր իր հետ բնակվող մի երիտասարդի հանդիմանեց անպատշաճ արարքի համար, իսկ երիտասարդը նեղսրտեց և բարկացած կողպեց դուռն այն տան, ուր ծերի ուտելիքներն էին, գնաց ուրիշ տեղ և այնտեղ ուշացավ տասներկու օր` սոված թողնելով ծերին: Իսկ ծերի խցին մոտ մի բարի եղբայր կար, որը, երբ իմացավ երիտասարդի ուշանալը, նրա համար կերակուր պատրաստեց և պատուհանի գոգին դրեց: Եվ ծերն այնքան խոնարհ էր ու անհիշաչար, որ երբեք չտրտնջաց երիտասարդից ո՛չ իր մտքում, ո՛չ ուրիշների .....
Թռչող ավանակը
Ավանակը հրճվանքով նայում է իր ստվերին, ապա՝ երկնքում սավառնող արծվին և ասում. - Նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես՝ իմ ստվերը ցույց է տալիս, որ ես էլ երկու մեծ թևեր ունեմ: Հիմա կբարձրանամ լեռը և այնտեղից քեզ պես կթռչեմ ու կսավառնեմ դեպի աստղերը: Արծիվը պատասխանում է. - Հպարտությունը քեզ կկործանի, իսկ խոնարհությունը իմաստություն կսովորեցնի, որովհետև այն ճշմարիտ իրատեսության և սրատեսության ուղին է: Իսկ ստվերում քո երկար ականջներն են արտացոլված, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աստծով մեծ՝ մի մենակյաց կար անապատում` Լեոն անունով, որն ազգությամբ կապադովկացի էր: Սրա մասին բազում հրաշքներ պատմեցին մեզ, և այս մարդու բազմապատիկ փորձությունների պատմությունից մեծ օգուտ քաղեցինք, ինչպես նաև` նրա խոնարհությունից, լռությունից, անընչությունից և սիրուց, որ ուներ ամենքի հանդեպ: Այս ժուժկալ ծերն ասում էր մեզ միշտ. «Հավատացե՛ք ինձ, որդյակնե՛ր, պիտի թագավորեմ»: Իսկ մենք նրան ասում էինք.«Դու էլ մեզ հավատա, աբբա՛ Լեոն, .....
Ճանապարհին
Վարդապետն ու աշակերտը անցնում են մի մեծ անտառի միջով: Աշակերտն ասում է. - Տագնապում և նեղվում եմ ու տրտմում, որովհետև դեռևս պարզ չէ, թե երբ նախանշված բնակավայր կհասնենք: Վարդապետը պատասխանում է. - Մի՛ անհանգստացիր, օրինակ՝ երբ քո տանն ես լինում, քեզ լավ ես զգում, բարձր ու ուրախ տրամադրություն ես ունենում: Եթե Աստծուն հավատում ես և վստահում, ուրեմն իմացիր, որ ուր էլ լինես, միշտ տանն ես, որովհետև Նա քեզ հետ է: Արդ, ուրա՛խ եղիր և բարձր տրամադրությամբ .....
Հնազանդության մասին
Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»: Եվ դարձյալ ասաց. «Ե՛կ, ո՜վ եղբայր, դեպի ճշմարիտ հնազանդությունը, որի մեջ են խոնարհությունը և զորությունը, ուրախությունը և համբերությունը, եղբայրասիրությունը, ողջախոհությունը, զղջումը և սերը, քանզի ով բարի և հաստատուն հնազանդություն ունի, նա .....
Տնօրհնեքը
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել: Բացատրում են, որ ձեթին, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳՆ Է, ավելացված է… Տաբասկո սոուս: Ես ցնցված եմ: «Ախր,- ասում են ինձ,- արել ենք այնպես, ինչպես Պետյային ու Սվետային ես կարգադրել»: Պետյան ու Սվետան մեր ընդհանուր լավ ծանոթներն են, որոնց տանը կես տարի առաջ եմ տնօրհնեք .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Թեոդորոս Փերմացին հարցրեց հայր Պամբոյին և ասաց նրան. «Հա՛յր, ասա՛ ինձ` ի՞նչ անեմ»: Ծերը նրան ասաց. «Թեոդորե՛, գնա՛ և բոլորին ողորմությո՛ւն արա, քանզի ողորմությունը ամեն ինչում համարձակություն ունի Աստծո առաջ: Թեկուզ ի ցույց մարդկանց լինի ողորմությունը՝ բարի է և լավ, քանզի հետո այն կդառնա Աստծուն հաճելի, որովհետև աղքատները նրանից օգտվելով և իրենց պակասությունները նրա միջոցով լրացնելով՝ կմխիթարվեն, ինչն էլ կքաղցրացնի Աստծուն՝ .....
«Առատաձեռն» ժլատությունը
Ժլատությունը ցանկացավ իր հարստության կեսն աղքատությանը տալ: Բաժանեց այն երկու մասի, սակայն որը տալ նրան՝ չգիտեր: Մեկ մի կեսն է ավելի մեծ թվում, մեկ՝ մյուսը: Իսկ մեծը տալն ափսոս է: Եվ որոշեց կրճատել այն: Հետո ավելի ու ավելի… Կրճատեց-կրճատեց և փոքր կեսից մի փշուր մնաց: - Ոչինչ,- որոշեց ժլատությունը,- աղքատությունը սրանով էլ կուրախանա: Եվ իսկապես, աղքատությունը նույնիսկ այդ խղճուկ ողորմությունը ուրախությամբ ընդունեց: Իսկ ժլատությունը, .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի անգամ Եգիպտոսի մի գյուղով անցնում էր հայր Սրապիոնը և այնտեղ մի պոռնիկ կնոջ տեսավ: Ծերը նրան ասաց. «Սպասի՛ր ինձ այս երեկո քեզ մոտ»: Պոռնիկն ասաց. «Շատ լավ, հա՛յր»: Պատրաստվեց, հարդարեց անկողինը և սպասեց, որ ծերը նվերներով գա: Երբ երեկո եղավ, ծերը եկավ` ոչինչ չունենալով իր հետ, և ներս մտնելով` ասաց. «Պատրաստեցի՞ր անկողինը»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր», և դռները փակեցին: Հայր Սրապիոնն ասաց կնոջը. «Սպասի՛ր մի փոքր, որովհետև պաշտամունք .....
Ճիշտ խղճահարությունը
Խղճահարությունը խեղդվող մարդու տեսավ: Ցատկեց ջուրը, բռնեց նրա մազերից և սկսեց դեպի ափը քաշել: - Ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը:- Ցավեցնում ես նրան: Սակայն խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Ժամանակ չուներ: Լողալով ափ հասավ և առաջին օգնությունը ցույց տվեց մարդուն: - Շնորհակալություն,- աչքերը բացելով շշնջաց նա:- Կյանքս փրկեցիր: Իսկ իմաստությունն ասաց. - Ամեն ինչ ճիշտ է: Իսկական խղճահարությունը պարտավոր է անգութ լինել, երբ .....
Ժուժկալության մասին
Եղբայրներին կանչեցին Սկյութիա՝ չվան մաքրելու: Նրանցից մեկը հիվանդ էր և հազալիս՝ խորխ էր բերում և թքում, իսկ թուքը, ոչ իր կամքով, ցայտում էր եղբոր վրա: Այս եղբոր խորհուրդները նրան հուշում էին, թե` ասա հիվանդ եղբորը, որ դադարեցնի իր վրա թքելը: Իսկ նա առավ այդ թքից և իսկույն տարավ իր բերանը, այնժամ խորհուրդներն ասացին՝ մի՛ կեր, և այլևս դադարեցին նրան ասել այդ բանը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Երջանիկ եղիր
Ճամփեզրին մի մուրացիկ էր կանգնած և ողորմություն էր խնդրում: Անցնող ձիավորը մտրակով հարվածեց նրա դեմքին: Վերջինս նայեց հեռացող հեծյալի ետևից ու ասաց. «Երջանի՛կ եղիր»: Այս ամենը տեսնող գյուղացին, նրա բառերը լսելով, հարցրեց. «Մի՞թե այդքան խոնարհ ես»: «Ոչ,- պատասխանեց մուրացիկը,- ուղղակի եթե նա երջանիկ լիներ, ապա դեմքիս չէր հարվածի»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․