26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Եկեղեցական սպասք

Դեռևս Հին Կտակարանում ծիսական արարողությունների ժամանակ, Աստծո պատգամի համաձայն, գործածվել են ծիսական սպասքներ և անոթներ: Վաղ քրիստոնեության շրջանից սկսած աստիճանաբար ձևավորվել է եկեղեցու աստվածապաշտությունը, որ իր համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով կոչվել է ծես կամ ծիսակատարություն: Ծիսական սպասքը, զգեստները, արարողության եղանակները բխել է աստվածապաշտության էությունից նրա ներքին թելադրանքով:

Սբ. Պատարագին, ժամերգությանը կամ եկեղեցական այլ արարողություններին մասնակիցների համար տեսանելի և ճանաչելի են դառնում որոշ սպասքներ, ինչպիսիք են՝ խաչը, սկիհը, խաչվառը, քշոցը, բուրվառը, աշտանակները, գրակալը և այլն:

Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող խորհուրդը: Սկսած եկեղեցու զանգերի ղողանջումից, վերջացրած քահանայի վերջին օրհնությամբ և արձակմամբ՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խորն է ապրում իր աղոթքն ու պաշտամունքը:

Ողջ ծիսական սպասքն ու անոթները ունեն որոշակի իմաստ և խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:

Կերոն
Կերոնը մոտավորապես մեկ մետր երկարությամբ փայտի վրա հարմարեցված և որոշակի հաստություն ունեցող մոմեր են: Օգտագործվում են եկեղեցում Ավետարանի ընթերցման, ինչպես նաև եկեղեցական թափորների և հանդիսությունների ժամանակ: Կոչվում են նաև յուղաբերից մոմեր, որովհետև օգտագործվում են Յուղաբերից Ավետարանն ընթերցելիս: Պատրաստվում են նաև կերոններ, որոնց վերևի մասը տաճարանման է, գմբեթով, չորս կողմից ապակեպատ, մեկ կողմից բացվող դռնակով: Մեջտեղում ամրացվում .....
Կոնք, փարչ (ջրաման), սրբիչ, ղենջակ
Կոնքը լվացվելու համար գործածվող մետաղյա աման է: Այն գործածվում է եկեղեցում Սբ. Պատարագի ժամանակ: Կոնքը բռնում են պատարագիչ քահանայի ձեռքերի ներքևում՝ ձեռքերը լվանալու ժամանակ, ինչպես նաև Սբ. Պատարագի վերջում սկիհը լվանալիս, լվացված ջուրը թափելու համար: Փարչը կամ ջրամանը ձեռք կամ սկիհ լվանալու համար ջուր մատուցելու աման է, որ կոնքի հետ միասին Սբ. Պատարագի ժամանակ մատուցում են ժամարարին՝ լվացվելու կամ լվանալու համար: Ե՛վ կոնքը, և՛ փարչը .....
Ամպհովանի
Ամպհովանին մեծ, քառանկյուն, կենտրոնից մի փոքր գմբեթաձև, գեղեցիկ գործված, ծայրերը ծոպերով հովանոց է: Չորս անկյուններից ամրացված ունի կլոր ձողեր, որոնցից բռնում են չորս պատվավոր մարդիկ և տանում կաթողիկոսի, պատրիարքի, առաջնորդի գլխավերևում թափորի ժամանակ: Այն կարող են բռնել և՛ աշխարհականները, և՛ հոգևորականները: Ամպհովանին այսօր օգտագործվում է Մայր Աթոռում միայն կաթողիկոսական մեծահանդես թափորների ժամանակ: .....
Պատկեր
Քրիստոնեական եկեղեցիներում պատկերների օգտագործելը սկսել է շատ վաղ ժամանակներից: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Հայ եկեղեցին ոչ միայն ընդունել է պատկերների օգտագործումը, այլև նրանց մատուցում է պատշաճ հարգանք: Այդ հարգանքն ու մեծարանքը, որ ընծայում ենք պատկերներին, .....
Բոժոժ
Բոժոժը փոքր, կաղնիի չափով, կլորավուն զանգակ է: Միացված է շրթունքների փոքր-ինչ բացվածքով, իսկ մեջը՝ մետաղի մի կտոր: Բոժոժները օգտագործում են քշոցի շուրջը և բուրվառի շղթաների վրա 12 թվաքանակով: Ըստ Տաթևացու՝ 12 թիվը խորհրդանշում է Քրիստոսի 12 առաքյալներին: .....
Մարմնակալ (Գորփուրա)
Գորփուրան լատիներեն corporalis բառն է, որ նշանակում է «մարմնական»: Այն քառակուսի, սպիտակ կտավ է, որ լատինածես եկեղեցում ժամարարը փռում է սկիհի տակ և վրան դնում նույնիսկ նշխարը: «Գորփուրա» բառը մեր եկեղեցում կիրառություն չունի: Այս բառին համազոր ունենք «մարմնակալ» բառը: Մարմնակալը զարդարուն, գեղեցիկ ասեղնագործված կտավ է, կլոր կամ քառակուսի, որ Սուրբ Պատարագի ժամանակ փռում են սկիհի տակ՝ որպես պատիվ և հարգանք սրբության: Հայ .....
Նշխար, գինի, մաս
Նշխարը Սուրբ Հաղորդության կամ Պատարագի համար հատուկ պատրաստված շրջանաձև հաց է՝ վրան պատկերված Քրիստոսի խաչելության կամ հարության նկար: Այն տափակ, բոլորակ, բաղարջ հաց է, որը եփում են սաճի վրա, Պատարագին սրբագործում և որպես Փրկչի Մարմին հաղորդում հավատացյալներին: Նշխարի չափը կախում ունի սկիհի մեծությունից: Քանի որ Պատարագին օգտագործվում է մեկ հատ նշխար, նկատի ունենալով հաղորդվողների քանակը պատրաստում են մեծ չափի նշխար: Պատարագի նշխարը, .....
Ծածկոց
Ծածկոցը Սուրբ Պատարագի ժամանակ սկիհի և մաղզմայի վրա գցվող դաստառակն է: Այն ծառայում է միայն այդ նպատակին և պահպանվում է խիստ զգուշությամբ ու սրբությամբ, քանի որ հպվում է սրբագործված նշխարին: Ծածկոցը սովորաբար պատրաստվում է մետաքսից՝ ոսկեթել ասեղնագործությամբ: Նրա վրա պատկերվում են բազմաթիվ հրեշտակներ Աստծո Գառի շուրջբոլորը՝ խորհրդանշելով Սուրբ Պատարագի խորհրդի սրբությունը և անպատմելի վեհությունը: .....
Գոգնոց
Այսպես է կոչվում Սուրբ Սեղանի առջևի մասը զարդարող ծածկոցը: Այն կախվում է սեղանի եզրից՝ ծածկելով նրա ստորին մասը: Լինում են արծաթե զարդերով և քանդակներով կարված ընտիր գոգնոցներ: Գոգնոցների վրա սովորաբար պատկերվում են առաքյալները և մարգարեները Քրիստոսի շուրջ, քանի որ նրանք երկնքում ևս անբաժան են Աստծո Գառից և մասնակից են երկնային սեղանին: Եթե Սուրբ Սեղանի ճակատը քանդակազարդ է, գոգնոց չի գործածվում: .....
Շուշփա, բռնիչ, բշխուն
Շուշփա, բռնիչ կամ բշխուն կոչվում են այն կտավները, որոնցով եկեղեցում բռնում են Ավետարան, սկիհ, խաչ և այլն: Լինում են ասեղնագործված, գեղեցիկ զարդարված: Շուշփա ասելով հաճախ հասկանում ենք նաև այն բոլոր կտավները (ծածկոցները), որոնցով ծածկում են Սուրբ Սեղանը, գրակալները և այլն: .....
Բարձ
Քանի որ անցյալում եկեղեցիներում չկային աթոռներ կամ նստարաններ, ուստի և՛ հավատացյալները, և՛ հոգևորականները նստում կամ ծնրադրում էին բարձերի վրա: Այսօր այս նպատակով եկեղեցիներում բարձերի կիրառությունը չի գործածվում, սակայն օգտագործվում է բարձրաստիճան հոգևորականների՝ կաթողիկոս, պատրիարք, եպիսկոպոս, առաջնորդ, ծնրադրության համար: Բարձ են դնում նաև ժամարարի ոտքերի տակ, երբ նա Սուրբ Հաղորդություն է տալիս հավատացյալներին: .....
Արծվագորգ
Եկեղեցին արծվի խորհրդանիշը, իբրև սրատես և բարձրաթռիչ թռչունի, ընդունում է որպես մաքուր, ճշմարիտ և ուղիղ վարդապետության նշան: Իսկ արծվագորգի գործածությունը եկեղեցում ցույց է տալիս, որ քահանայապետը իր կոչման և կյանքի մեջ պետք է նմանվի արծվին: Այլ կերպ ասած՝ Հայրապետը Հայ եկեղեցու դիտապետն է, որ իր բարձրությունից հսկում է ամբողջ Հայ եկեղեցին: .....
Քող
Շղարշյա նուրբ ծածկոց է, որ դրվում է նորաօծ հայրապետի գլխին Սուրբ Պատարագի ժամանակ: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․