19 Մայիս, Գշ, Հինանց ԽԵ օր
«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13):
Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը .....
«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15):
Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն ազգային-եկեղեցական .....
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։
Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը .....
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40):
Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց որոնց .....
Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև .....
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15):
Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: .....
Եղբայրներ, օրհնե՛նք ողորմած Աստծուն, որն Իր ծոցից առաքեց Միածին Որդուն, ով եկավ ու փրկեց մեզ: Բարձունքից ծագեց Արեգակը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հույսն է բոլոր քրիստոնյաների և հարությունը բոլոր հավատացյալ ննջեցյալների: Միաբանությա՛մբ ասենք՝ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությու՜ն բարձունքներում: Գոհացե՛ք Տիրոջից ամենքդ, քանի որ քաղցր է, քանի որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմ. ՂԹ 5): Աստված մարմնացավ և Իր մարմնի .....
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։
Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով .....
Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող .....
Ապաշխարության այլ ճանապարհ էլ կա: Իսկ ո՞րն է այն. մեղքերի պատճառով տրտմե՛լն ու հառաչելը և այդպիսով սեփական հանցանքները քավելը: Քեզնից ոչինչ ավելի չեմ պահանջում, այլ գեթ այն, որ գաս ու տրտմես քո մեղքերի համար և հոգս անես, հեծեծաս ու հառաչես դրանց պատճառով: Քեզ չեմ ասում անդունդները կտրել-անցնել և ոչ էլ ծովի խորքերը սուզվել: Ո՛չ լեռներ մագլցել և ո՛չ ձորեր հաղթահարել, ո՛չ երկայնաձիգ դաշտերի միջով անցնել և ո՛չ էլ ունեցվածքը վաճառել, այլ գեթ սգալ .....
Առաքինի վարքի շատ օրինակներ կան Գրքերում. որը որ կամենում ես, պատկերի՛ր քո հոգում, այնպես, ինչպես որ վարդապետի օրինակով անում է նրա աշակերտը: Քանի որ մեկը ոչինչ չունենալով՝ լուսավորվեց, իսկ մյուսն՝ ունեցվածքով. ինչպես Եղիան՝ ոչինչ չունենալով, և Աբրահամը՝ հարստությամբ. որը պատշաճում է քեզ և թեթև է քեզ համար, դրանո՛վ առաջնորդվիր: Դարձյալ մեկն՝ ամուսնությամբ, իսկ մյուսը՝ կուսությամբ. Աբրահամն՝ ամուսնությամբ, իսկ Եղիան՝ կուսությամբ: Դու ևս .....
«Ֆոմա»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում հոր հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին: Տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ պատանուց մինչև տարեց, պատմում են, որ իրենց համար այնքան անհրաժեշտ հարաբերությունը հոր հետ մղձավանջի է վերածվում: Կամ այն մասին, որ չեն կարողանում ներել հորը, որն արդեն հեռացել է այս կյանքից: Մարդիկ ինչո՞ւ են այդքան սուր զգում սեփական հոր հետ խաղաղության կորուստը: Եվ հուսահատ զավակներն արդյո՞ք հույս .....
Մաս Ա
Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները: Ահա այս հարցերն են, որ կցանկանայի բացատրել` նյութ ունենալով «Տասը բորոտներ»-ի բժշկության պատմությունը:
Հիսուս՝ .....
- Արդյո՞ք անհանգստության զգացում ունենում ես,- ես այս հարցը բազմաթիվ մարդկանց եմ տվել, և նրանցից շատերը նայել են ինձ, ժպտացել ու պատասխանել.
- Հայր Սուրբ, դա հռետորակա՞ն հարցում է: Բնականաբար, բոլորս էլ անհանգստություն զգում ենք: Միգուցե՞, դո՛ւ չես անհանգստանում:
Եվ այդ պահին ես դժվարին իրավիճակում հայտնվեցի, երբ այդ հարցն ուղղեցի ինձ, հասկացա, որ ինձնում ևս անհանգստության զգացում է ապրում: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում: Եվ հիմա, ռադիոհաղորդումը .....
Մարդիկ, որ ոչ մի քարոզ բաց չեն թողել… նրանք, որ միշտ առաջինն են գիշերային հսկումների, գրքերի ընթերցանության ժամանակ… Նրանք միշտ իրենց երեխաներին բերում են իրենց հետ… Բայց երբ գալիս է ժամանակը, որպեսզի երեխան իր ազատությունը դրսևորի՝ ինքնուրույն որոշի, թե ինչ ուղի ընտրել, այդ մարդիկ միանգամայն հակառակ ճամբար են տեղափոխվում՝ ապացուցելով, որ Քրիստոս երբևէ չի խոսել իրենց սրտերի հետ: Նրանք ուղղակի «կրոնասեր մարդիկ» են եղել: .....