5 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Գրքեր

Ընտանիքներին
«Արդար» և «մեղավոր» ամուսնական կյանքում
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»: Այնուհետև այդ նույն հոգևորականների մոտ նրանց կանայք են գնում, ում նրանք նորից նույն բանն են ասում. «Դիմացի՛ր, դիմացի՛ր, որպեսզի վարձք ունենաս Տիրոջից»: Այսինքն ամուսիններից յուրաքանչյուրն էլ կարող է մեղավոր .....
Հավատարիմ կինը
- Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ: - Ասա՛ նրան, որպեսզի որքան հնարավոր է համբերի, աղոթի և ամուսնուն բարությամբ վերաբերվի: Թող սպասի և ինքն առաջինը ամուսնալուծության համար չդիմի: Մի մարդ շատ վատ էր վարվում իր կնոջ հետ, ծեծում ու նեղացնում էր նրան, իսկ կինն այդ ամենին համբերությամբ ու բարությամբ էր վերաբերվում, մինչև որ չմահացավ համեմատաբար .....
Դատապարտված ննջեցյալները
- Հա՛յր, երբ մարդ մահանում է, ապա միանգամից հասկանո՞ւմ է, թե ինչ վիճակում է գտնվում: - Այո, նա ուշքի է գալիս ու հարց տալիս իրեն. «Այս ի՞նչ եմ արել»: Բայց «ֆայդա յոխ»*, այսինքն այլևս օգուտ չկա այդ հարցը տալուց: Օրինակ՝ հարբեցողն սպանում է սեփական մորն ու ծիծաղում, երգեր է երգում, որովհետև չի հասկանում, թե ինչ է արել: Իսկ երբ գինովությունն անցնում է, նա սկսում է լաց լինել ու հարց տալ իրեն. «Այս ի՞նչ արեցի»: Նույնն էլ տեղի ունենում .....
Ուսուցման մեծագույն ուղին
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ: Սակայն օրինակը չկա, և այդ պատճառով իրավիճակը շատ ծանր է: .....
Հեռուստատեսությունը հսկայական վնաս է պատճառել մարդկանց
- Հա՛յր, այժմ հաղորդակցության այնպիսի միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ կարող ես հետևել, թե նույն պահին ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում: - Մարդիկ ամբողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում: - Հա՛յր, հեռուստատեսությունը շատ չարիք է բերում: - «Շատ չարիք»… Ինչի՜ մասին ես խոսում… Մի մարդ ինձ ասաց. «Հեռուստացույցը .....
«Գերեզմանում քունը տևական չէ»
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, .....
Մանկամկրտություն. փրկությունը բոլորի համար է
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի .....
Հիվանդի տառապանքն ու վստահությունն առ Աստված
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն: - Եթե նա [ուրիշների հանդեպ] պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Բայց եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված՝ պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե՞ իրեն հանձնի Աստծու ձեռքը: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե .....
Հիվանդություններն օգնում են մարդկանց
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը: - Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ: - Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»: - Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա .....
Այն ամենն, ինչ Աստված թույլ է տալիս, բխում է մարդու հանդեպ տածած սիրուց
- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի: - Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: .....
Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում: - Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի .....
Չար աչք
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը: - Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը: - Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում: - Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել: - Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին .....
«Վեհանձն անեծք»
- Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»: - Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Նա չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են այն անարդարություններին, որ պատճառում են իրենց: Բայց միևնույն ժամանակ իրենց նեղացնողների մասին .....
Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր հետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն .....
Եթե մարդ արդարամիտ է, ապա Աստված նրա կողմից է
Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում: - Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր: - Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․