Ընտանիքներին
Քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ արժանիքը
Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին: Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվել, հետևապես .....
Աղանդավոր դառնալու պատճառները
Ըստ ՀՀ Կառավարության կայքում զետեղված տեղեկատվության՝ մեր սիրելի և թանկագին հայրենիքում՝ Հայաստանում, գրանցված է շուրջ 65 կրոնական կազմակերպություն: Երբ կարդում ենք այդ կազմակերպությունների անվանացանկը, մեր մտքում առաջանում են հարցեր, օրինակ՝ ո՞րն է ճիշտը այդ կրոնական կազմակերպություններից, ինչո՞ւ դրանց թիվը հասել է 65-ի, որո՞նք են դրանց հիմնադրման գլխավոր պատճառները, որո՞նք են գործնական քայլերը, որոնց միջոցով կարելի է հայ ազգի զավակներին .....
Աղմուկի դեմ հակաթույնը բարի մտքերն են
Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ .....
Ժառանգության բաժանում
Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի .....
Անխոհեմ, չափազանց ծնողական սեր
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով: - Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում .....
Հղիություն և կրծքով կերակրում
Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է: Այդ պատճառով էլ հղի կինը պետք է Հիսուսի աղոթքը և Ավետարան կարդա, եկեղեցական շարականներ երգի, հոգեպես չանհանգստանա: Բայց և նրա հարազատներն էլ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվշտացնեն նրան: .....
Մայրական տոկունություն
- Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն: - Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի .....
Քույրերի և եղբայրների միջև եղած սերը
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: Արդարությունն ավագին տրվում է հարգանքի .....
Խիստ ուսուցիչը
Պատմում են, որ հիվանդությամբ տառապող մի մարդ նայում էր սեղանին առատորեն դրված տարատեսակ ուտեստներին, խորտիկներին ու ավելի տառապանք ապրում, որովհետև հիվանդությունը թույլ չէր տալիս ուտել դրանցից և ցավով ասում էր, թե մեծ ախորժակով նայում էր այդ ամենին, բայց ոչինչ չէր կարողանում ուտել: Այս իրական պատմությունն ավարտվում է ցավալի վերջաբանով, որտեղ տվյալ անձն այդպես սովամահ է լինում: Այն կարող է շատ խիստ ու դաժան թվալ մեզ, թե ինչու Երկնային .....
Ճիշտ վերաբերմունք անզավակության պարագայում
Եթե երեխա չունեցող կինն իր վիճակի նկատմամբ հոգևոր վերաբերմունք չի ունենում, ապա նա տառապում է: Որքա՜ն ես տանջվեցի մի անզավակ կնոջ հետ: Այդ դժբախտի ամուսինը բարձր պաշտոն էր զբաղեցնում: Այդ կինը մի քանի տուն ուներ, որ վարձով էր տալիս: Բացի այդ, նրանք մեծ տուն ունեին, որտեղ ապրում էին ամուսնու հետ: Բայց ամեն ինչ բեռ էր այդ կնոջ համար` թե՛ շուկա գնալը, թե՛ կերակուր պատրաստելը… Չնայած իսկի ճաշ եփել էլ չգիտեր: Տանը նստած զանգում էր ռեստորան և այնտեղից .....
Մայրական սեր
- Հա՛յր, մի անգամ ասացիք մեզ, որ մարդը սիրուց աճում է, հասունանում: - Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում .....
Աբորտների սարսափելի մեղքը
- Հա՛յր, մի քառասնամյա տիկին, որ հասուն զավակների մայր է, հղիացել է և այժմ հղիության երրորդ ամսում է գտնվում: Նրա ամուսինը պնդում է, որ աբորտ անի, այլապես սպառնում է ամուսնալուծվել նրանից: - Եթե այդ կինն աբորտ անի, ապա դրա համար կվճարեն նրա մյուս զավակները՝ հիվանդություններով և դժբախտ պատահարներով: Այսօր ծնողներն աբորտների միջոցով սպանում են իրենց երեխաներին և զրկվում են Աստծո օրհնությունից: Նախկինում, երբ երեխան հիվանդ էր ծնվում, ապա նրան .....
Քրիստոնյայի համար սուրբ օրը կիրակին է
Տասը պատվիրաններից չորրորդը՝ «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8), մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հատկացնել աստվածապաշտության, ձեռնպահ մնալ աշխարհիկ գործերից և այդ օրը նվիրել Աստծուն: Աստվածաշնչի առաջին էջերում կարդում ենք, որ. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ» (Ծննդոց 2:2): Տերը մեզ օրինակ ծառայեց, որ մենք էլ վեց .....
Բազմազավակ ընտանիքներ
Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում .....
Ինչու են Եհովայի վկաները անդադար քարոզում աշխարհի վերջը
Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․