
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և նոր կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, ապա նոր միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ, երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի .....