1 Հոկտեմբեր, Գշ
28/12/2021
Մարդուն հատուկ է նոր ու դրական փոփոխություններին սպասելը: Եվ նոր տարվա մաղթանքների մեջ հնչում են նոր սպասումներն ու փոփոխությունները: Այդուհանդերձ, եթե ունենք այդ դրական սպասումները, որոնք մշտավառ լույսով զարդարում են մեր հույսերն ու բաղձանքները, այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի փնտրենք ոչ թե մեր շրջապատում, արտաքին հանգամանքներում, երկրում, այլ ինքներս մեր ներսում՝ ունենալով սրտի ու մտքի փոփոխություն: Այս առնչությամբ առաքյալը
25/12/2021
- Տեսե՛ք, մի պատմություն պատմեմ ձեզ,- ասաց հայր Պորֆիրոսը։ Մի միանձնուհի, որ ամեն բանում ձգտում էր կարգուկանոնի, բարկությամբ ասաց իր խոստովանահորը․ - Այսինչ քույրը բարկացնում է բոլորին իր դժվարություններով ու բնավորությամբ։ Չենք կարողանում համբերել նրան․․․ Այդժամ ծերը պատասխանեց․ - Ախր դու նրանից վատն ես․․․ Սկզբում միանձնուհին զարմացավ ու սկսեց հակաճառել, սակայն ծերի բացատրությունից հետո հասկացավ ու գոհ մնաց։ Ծերը նրան
24/12/2021
(Խոսվել է Հոգեգալստյան տոնին) «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»( Գործք 2․1): 1920 թվականի տարեվերջն էր, երբ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներից կազմվեց Ազգերի միությունը (լիգան)։ 50 ազգերի այս ներկայացուցիչները, որ կազմում էին մարդկության ավելի քան երկու երրորդը, որքան մտքի, նույնքան էլ սրտի ու խղճի մարդիկ էին։ Նրանք շա՜տ աննպաստ պայմաններում արիաբար գործի լծվեցին՝ կազմակերպելու մի մնայուն
23/12/2021
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն
22/12/2021
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով աշխարհը համակվեց փրկության հույսով. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Փրկչին ընդունողները, Նրա խոստման համաձայն, Աստծու որդիները կոչվելու պատվի արժանացան. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ
21/12/2021
«Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ․ 6.37)։ Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։ Արդյոք Ձեր մեջ կա՞ն այնպիսիք, որոնք իրենց սիրելիներից, ծանոթներից, իրենց մտերիմ համարողներից վիրավորված ու սառած լինեն։ Ձեզ ամենքիդ, առանց բացառության և առանց զանազանության, մեկ անգամ ևս պիտի հիշեցնեմ Հիսուսի այս վսեմ ու բացարձակ
20/12/2021
Քանի դեռ Աստված սիրում է մեզ, մենք կանք Կան մարդիկ, որոնց մասին անհնար է ասել «կար»։ Չէ՞ որ մարդն ապրում էր երկրի վրա, հաստատ, իսկ հետո մահացավ ու չկա այլևս։ Նշանակում է՝ կա՞ր։ - Ինչո՞ւ կար։ Ահա ես տեսնում եմ նրա քայլվածքը, լսում ձայնը և հուզվում, ասես նա իսկապես մտել է սենյակ։ - Բայց չէ՞ որ դա միայն հիշողության մեջ է, իսկ այստեղ, հիմա նա չկա, բացակա է։ - Նա չկա, բայց չկա ինչ-որ ուրիշ կերպ, ասես խոսքը կենդանի բացակայության մասին է, որովհետև,
18/12/2021
Սուրբ Աստվածածնի անսերմ հղիության խորհդանշանն է աշխարհի արարման ժամանակ առանց վար ու ցանքի, միայն Աստծո խոսքով հողի` բույսեր աճեցնելը (Ծննդ. 1.11-12): Մարդկության մեղքերի համար Քրիստոսի զոհագործության խորհրդանշանն է Աբրահամի կողմից իր որդի Իսահակի փոխարեն Աստծո պարգևած խոյի մորթվելը: Քրիստոսի մարդեղացման և մարդկանց մեղքերի բոցից փրկելու խորհրդանշանն է հնոցի բոցից Դանիել մարգարեի երեք ընկերների փրկվելը: Ն.Ք. 586 թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր