1 Հոկտեմբեր, Գշ
04/08/2021
Ինչպես ընտանիքն է աճում և ամրանում սիրո, ջերմության, հոգատարության և խնամքի շնորհիվ, այնպես էլ հայրենիքը՝ որպես մեծ ընտանիք, բարգավաճում և զորանում է իր զավակների սիրո ծառայության շնորհիվ: Այս մեծ ընտանիքի բոլոր անդամները կոչված են միահամուռ ուժերով հասնելու ընդհանուրի բարիքին: Չկա մեկ օր կամ մեկ ժամ, որ ընտանիքի որևէ անդամ ցանկությամբ դեպքում չկարողանա քիչ թե շատ օգտակար լինել իր ընտանիքին: Երբ յուրաքանչյուր անդամ նախանձախնդրորեն
03/08/2021
Անցողիկ այս աշխարհը կարիք ունի իրական խաղաղության և մխիթարության, ինչը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ փառքի, ո՛չ հարստության և ո՛չ էլ հաճույքների միջոցով: Իրական խաղաղության աղբյուրը Աստված է: Աստվածորդին, Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին, ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն, և չվախենաք» (Հովհ 14:27): Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն
02/08/2021
6. Զի ՚ի սոյն իսկ և մեռելոց խոստացեալ է, զի դատեսցին ըստ մարդկան մարմնով, և կենդանի՛ լիցին ըստ Աստուծոյ հոգւով։ Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով: Երանելի առաքյալը, երբ խոսեց «մասնավոր» Դատաստանի մասին և վստահեցրեց, որ այն Աստծու ամենակալ զորությամբ է լինելու, այնուհետև սկսեց խոսել ընդհանրական հարության մասին, որը հավատացյալների ակնկալությունն
31/07/2021
Մեկ ուրիշ ապացույց է խիղճը, որը մարդու հոգու և մտքի վրա ներգործելով իբրև Աստծու ձայն՝ խոսուն վկան է Նրա գոյության (հմմտ. Հռոմ. 2:14-15): Եթե մեր միջի խիղճը բնության ձայնը լիներ, եթե վարժվելու, սովորության «արգասիք» կամ դաստիարակությունից առաջացած ուժ (այլ հարց է, որ դաստիարակությամբ, ջանասեր վարժանքով և անխափան սովորության միջոցով մենք կարողանում ենք խղճի ձայնը լսել՝ մեծագույն կատարելության զորությանը հասնելով այնան, որ անպարտելի և հաղթող
30/07/2021
….Հասկանո՞ւմ եք, հավատը միշտ զոհեր է պահանջում մարդուց, ընծա է պահանջում: Օրինակ՝ մարդ կարող է ասել. «Ես սիրում եմ…» Սակայն ի՞նչ նկատի ունի դա ասելով: «Ես սիրում եմ լոլիկ, որովհետև այն քաղցրահամ է ու համեղ…» Սակայն երբ խոսում ենք ծնողների ու զավակների մասին, կնոջ ու ամուսնու մասին, դա բոլորովին այլ է, քան լոլիկ սիրելը: Երբ դու սիրում ես որևէ մեկի, հանուն այդ մարդու պատրաստ ես ինչ-որ բան զոհել, նեղություն կրել, ինչ-որ թանկ
29/07/2021
Աստված ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ: Խոսքը մեծ ուժ ունի աշխարհում: «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Խոսքը դատարկ հնչյուն չէ, այն Աստծու պարգևն է, որով օժտված է մարդը և որով նա տարբերվում է մյուս արարածներից: Խոսքի միջոցով ծածուկը դառնում է բացահայտ: Խոսքը մարդու զգացումների, մտքերի, ցանկությունների, ուրախությունների և տխրությունների, այսինքն՝ մարդու հոգեվիճակի արտահայտիչն
28/07/2021
Աղանդավորները մեղադրում են մեզ, որ հոգևորականներին դիմում ենք նաև տեր ձևով, որը մենք գործածում ենք ոչ թե երկնային Տիրոջ իմաստով, այլ որպես մի պարզ պատվանուն: Աղանդավորների այս մեղադրանքը կրկին ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները խաբում են միամիտ շարքային աղանդավորներին, իսկ շարքային աղանդավորները պարզապես շատ տկար գիտելիքներ ունեն Աստվածաշնչից: Աստվածաշնչից հասարակ աղանդավորների տկար գիտելիքների պատճառն այն է, որ գրեթե բոլոր աղանդավորները
27/07/2021
- Հա՛յր, ես հաճախ երգչախումբ եմ գնում, որովհետև զգում եմ, որ դա իմ պարտականությունն է: Ճի՞շտ եմ անում: - Այո, եկեղեցական երգեցողությունն էլ է հնազանդություն: Դրա համար էլ քահանան աղոթում է նաև «երգողների համար»: Երգողը ներկայացնում է եկեղեցում ներկա գտնվող ողջ ժողովուրդը: Սակայն դա չի նշանակում, որ մյուսները պետք է մտովի չասեն. «Տե՛ր, ողորմեա՜», և [հոգևոր] առաջադիմություն ակնկալեն միայն երգչի «Տեր, ողորմեա»-ից: Հնում բոլոր