15/10/2020
- Հա՛յր, երբ որևէ մեկի համար աղոթում եմ և հանկարծ գորով եմ զգում, դադարեցնում եմ այդ մարդու համար աղոթքն ու ինձ համար եմ աղոթում: - Ինչո՞ւ: Մի՞թե այդ մարդն այլևս աղոթքի կարիք չի զգում: - Զգում է, բայց այդ ժամանակ ուզում եմ ինձ համար աղոթել, քանի որ չգիտեմ, թե հաջորդ անգամ երբ այդ գորովի զգացումը կրկին կունենամ: - Գերազանց է. այսինքն՝ դու վայելես, իսկ ուրիշի մասին ասե՞ս. «Թո՛ղ կորչի»: Գոնե աղոթելիս «Ողորմի՜ր մեզ» ասա: «Մեզ»-ն
14/10/2020
Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը,
14/10/2020
Վաղ ժամանելով քահանայական այս վկայատեղին և այս գիշերվա ժամին վկաների բարեխոսությամբ Աստծու հետ «հաշտվել» փորձելով՝ ժուժկալությամբ սպասե՛ք մինչև մեր խմբի մնացյալ անդամների՝ վաղը միջօրեին մեզ միանալը։ Արդ, ձեզ քնից ու հանգստից ավելի մեծ վարձ է վերապահված՝ սուրբ վկաների պատվին արժանանալն ու Աստծու ծառայությանը սպասավորելու կոչումը։ Իսկ ինչ վերաբերում է մեր այստեղ ժամանելուն, ապա մի՛ սրտնեղեք հեռավորությունից և ձեր ժամանակը զուր
13/10/2020
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրն այս տարի նշեց հոկտեմբերի 13-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երեկոյան ժամերգություն և զինվորների պահպանությանն ուղղված աղոթք կատարվեց, իսկ ժամը 22.00-ին,
12/10/2020
Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ Գողիաթի դեմ՝ Սավուղի և Իսրայելի ամբողջ զորքի առջև: 1. Փոքր էի ես յեղբարս իմ, և կրտսեր ի տան հօր իմոյ, արածէի զխաշինս հօր իմոյ: Փոքր էի ես իմ եղբայրների մեջ. և կրտսերն՝ իմ հոր տանը, հորս ոչխարներն էի արածեցնում: 2. Ձեռք իմ արարին սաղմոսարան, և մատունք իմ կազմեցին գործի օրհնութեան: Ձեռքերն իմ սաղմոսարան ստեղծեցին, և մատներս օրհներգության գործիք պատրաստեցին: 3. Իսկ արդ՝
10/10/2020
Գրերի գյուտը Սուրբ Գրքի քարոզչության համար խորապես մտահոգված, քանի որ հայերենով Աստվածաշունչ չկար, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գնաց Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոսի մոտ և նրան գտավ նույն մտահոգության մեջ: Դանիել եպիսկոպոսի մոտից բերված հայոց նշանագրերը, որոնցով Մեսրոպն ու Սահակը փորձում էին ուսուցանել իրենց աշակերտներին` հետագայում նաև Սուրբ Գիրքը հայերեն հատուկ նշանագրերով փոխադրելու, բավարար չգտնվեցին այս կարևոր գործի համար: Ուստի Մեսրոպ
09/10/2020
«Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը… և քարոզում էր արքայության Ավետարանը» (Մտթ. Դ 23): «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. Զ 33): Հիսուս շուրջ 2000 տարվա դեմք է: Ոչ մի հնագույն պատմական դեմք այսօր այնքան հատկանշականորեն ճանաչված չէ աշխարհում, որքան որ Հիսուս: Հին և նոր աշխարհների ոչ մի անձի մասին այնքան մանրակրկիտ ուսումնասիրություններ ու բարեխիղճ պրպտումներ
08/10/2020
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու