15/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Վերադարձից ու թշնամուն հաղթելուց հետո և ուրախության մեջ լինելով՝ հոգուն հորդորում է Աստծուն մատուցել օրհնության երախտիքը: Նաև հայտնապես մարգարեանում է եկեղեցու հաստատության և առաքյալների քարոզչության մասին՝ ասելով. 12. Գովեա, Երուսաղեմ, զՏէր: Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ: Բնակիչներին է հորդորում [գովաբանել], այլ ոչ թե քաղաքին, որովհետև Երուսաղեմը խաղաղություն է կոչվում, և բնակիչները կրում են այդ
13/09/2020
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և գերությունից վերադարձի ու փառաբանության հիշատակը: Տոնական օրը նշանակալից էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և ներկա ուխտավորների համար. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի առթիվ ուխտի Ս. Պատարագ մատուցեց: Քարոզին Տեր Հայրը, տոնի առթիվ
12/09/2020
- Հա՛յր, Սինայի վանահայր սուրբ Գևորգը Սինայից ինչպե՞ս հայտնվեց Երուսաղեմում ու այնտեղ Սուրբ Հաղորդություն ստացավ(1): - Մի անկնթարթում գնաց ու վերադարձավ: Հափշտակվեց: - Նա միևնույն ժամանակ նաև իր խցո՞ւմ էր: - Ոչ, խցում չէր. մի քանի վայրկյանում հայտնվեց Երուսաղեմում, հաղորդվեց ու մեծ արագությամբ վերադարձավ Սինայ: - Նա թռչո՞ւմ էր, հա՛յր: - Super բենզին էր լցրել: Հոգևոր տոմսո՛վ էր թռչում: - Ինչպե՞ս է հնարավոր, հա՛յր, որ սուրբը միևնույն ժամանակ
11/09/2020
Այսօր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և արև երեխաների համար պայծառ ու նշանակալից օր է. եկեղեցու մեծ ընտանիքը նշում է հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի քահանայական ձեռնադրության տասնհինգ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հովվության յոթ ամյակները: Տասնհինգ տարի առաջ սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոռ սարկավագ Գրիգորյանը, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվեց
09/09/2020
Հոգևոր կյանքում կարևոր նշանակություն ունի խորքային և ճկուն դատողությունը կամ ինչպես Սբ. Գրիգոր Տաթևացին է նշում՝ խոհականությունը. «Բոլոր գոյությունների սկիզբը Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է»: Ինչպես նաև մատնանշում է. «Բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է, որովհետև խոսքի և արհեստների մեջ առկա մարդկանց հոգևոր և մարմնական բոլոր շնորհները նախ մտքում են մտածվում, և երկարատև
08/09/2020
«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս: Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն». շարականագիրն այս տողերով նկարագրում է այն մեծ ցնծությունը, որ ապրել են երկնային զորքերը Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ: Մեր եկեղեցու հայրերի կողմից Աստվածամորը ձոնված սքանչելահյուս շարականները, մեղեդիներն ու տաղերը, նրան նվիրված յոթ տոները, նրա անունը կրող բազում սրբավայրերը վկայում են հայ քրիստոնյայի խորին հարգանքն ու ջերմ սերը Ամենասուրբ
07/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա Բաբելոնից վերադարձածների օրհնությունն է վերադարձի և տաճարի շինության համար, և մեր Տիրոջ տնօրինության մասին է ասում. 1. Օրհնեցէ՛ք զՏէր, զի բարի են սաղմոսք, Աստուծոյ մերում քաղցր եղիցի օրհնութիւն: Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնությունը մեր Աստծուն: Ահա իմացաք «ալելուիա»-ի թարգմանությունը, որը կոչվում է օրհնեցե՛ք Տիրոջը, կամ քաղցր է սաղմոսը, կամ գովեցե՛ք նրան, որ Էն է:
04/09/2020
Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Հանդիպումներին Հանրակրթության