17/07/2020
Քրիստոսի հետևորդն իր հավատի մասին առավելաբար վկայում է կյանքով, քան թե խոսքերով, քանի որ օրինակներն առավել ազդեցիկ են, քան խոսքերը: Խոսքերը հուզում են և ոգևորում, իսկ օրինակները՝ համոզում: Տիրոջ պատվիրաններին ընդառաջ գնացող անձն սկսում է իր շուրջը լուսավորել՝ շատ շատերի համար դառնալով առաքինի կյանքի կենդանի օրինակ: Առաքինի կյանքից բխող լույսը շատերին կարող է առաջնորդել դեպի լուսավոր կյանք, ուր հնարավոր է ուրախություն և մխիթարություն
15/07/2020
«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբ. 1:27): Քրիստոնեական կրոնը ճանաչում է այն հավատը, որի հիմքում մարդասիրությունն է, քանի որ հավատը, որը չի արտահայտվում մարդասիրությամբ, ոչ միայն ապտուղ է և անօգուտ, այլև անմաքուր է Տիրոջ առաջ: Քրիստոնեական կրոնը չի ճանաչում այլ օրենք, քան մարդասիրության
14/07/2020
Ինչպես որ, օրինակ, բժշկի նշանակումների դեպքում է, երբ դրանք ճիշտ կերպով ընդունվում ու հմտությամբ կիրառվում են, դրանցից մեծ օգուտ է լինում, նույնպես հոգևոր խրատների դեպքում է նաև, և մանավանդ երբ մարդը մինչև վերջ հավատարիմ է մնում հոգևոր պատվիրանին, այնժամ պատվիրանը նրան իմաստուն է դարձնում ու մեծապես օգտակար է լինում իր կյանքը դեպի կատարելություն ուղղելու հարցում: Եվ եթե լսելու լինենք Առակաց գրքին, այն հայտնապես մեզ պիտի ասի, որ «բարկությունը
13/07/2020
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Օրինակներից կեսում Զաքարիայի [տասներկու ցեղերի] սփռման մասին աղոթք է, թե Բաբելոնից վերադառնալով, ասում է, սփռվեցին Աստծու առաջ, նաև Դավթին է վերաբերվում, երբ փախչում էր Աբիսողոմից: Նաև ունի Ովսիա բարեպաշտի աստվածսիրության խորհուրդը, որովհետև առաջինը նա պատմեց Աստծու կանխատեսության մասին և կարծես թե ի դեմս նրա է ասում. 1. Տէ՛ր, փորձեցեր զիս և ծանեար զիս, 2. դու ծանեար զնստելն իմ, և զյառնել իմ: Տե՛ր, ինձ փորձեցիր
11/07/2020
Աստծո՝ որպես իմաստուն Ճարտարապետի, կողմից արարված աշխարհում ոչինչ պառակտված չէ, այլ ամեն ինչի մեջ զարմանալի մի կապ կա: Եթե նայենք այն ամենին, ինչը հնարավոր է դիտել մարմնական աչքերով, երկրին՝ իր բազմազան արարածներով, լուսատուներով զարդարված երկնքին, ապա հնարավոր չէ չնկատել այն սերը և փոխադարձ կապը, որ գոյություն ունի արարչության մեջ: Իսկ արարչագործության պսակին՝ մարդուն, Աստված այնպես է արարել, որ մարդիկ փոխադարձ ծառայություններով
10/07/2020
- Հա՛յր, անվանակոչությանս տոնին «քաղցրավենիք» չստացա, իսկ քույրերը «հյուրասիրության» էին սպասում (1): - Այո, ճիշտ ես, ես քեզ «քաղցրավենիք» չուղարկեցի և քույրերին հյուրասիրելու ոչինչ չունեիր, սակայն մեկ այլ նվեր եմ պատրաստել քեզ համար: Մի քանի օրից մենք ևս կնշենք մեր Մոր տոնը (2), և ես կրկին կխնդրեմ նրան, որպեսզի իր քաղցրանուշ սիրով սնի քեզ ու բազում սրբազան շնորհներ պարգևի: - Հա՛յր, երբ ժամանակ առ ժամանակ անկում եմ ունենում,
09/07/2020
Երեկ, տասնչորսերորդ Սաղմոսի մասին մինչև ուշ ժամը խոսելով, ուժասպառ եղանք, սակայն այժմ ձեզնից, որ բարեմտության պարտապաններն եք, պետք է պահանջեմ ձեր պարտքը, այն է՝ կիսատ թողնվածի լրացումը: Դուք պետք է միայն շարունակեք մի փոքր էլ ինձ լսել, որպեսզի եթե ձեզնից շատերը մոռացած էլ լինեն իմ նախկին խոսքերը, այժմ ինձ լսելու շնորհիվ չլինի այնպես, որ Սաղմոսից որևէ խոսք առանց ուսուցանվելու թողնվի: Այս փոքր խոսքը մեծ զորություն ունի կյանքի համար, ուստի
08/07/2020
20. Որ յառաջ անծանօթ էր (=ծանօթ) նախքան զիսկզբանէ աշխարհի. (եկն) և երևեցաւ ի վախճան ժամանակաց վասն ձեր: Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար: Անծանոթ էր, ասում է, ոչ թե ամբողջ մարդկության համար, այլ՝ նվաստների և աշխարհասերների համար, և նրանց, ովքեր դևերի մոլորությամբ կուռքերին էին պաշտում և կամ ովքեր օրենքի խտրություն էին դնում: Իսկ մարգարեներն, ահա, տեղյակ էին, թեև առակով և օրինակով էին խոսում