07/07/2020
Արդյո՞ք մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարող է հասնել լիարժեք ազատության: Ըստ հայրաբանության՝ լիարժեք ազատության հնարավոր է հասնել Երկնային Արքայությունում: Ազատությունը մարդուն տրվում է այն չափով, որքանով նա մերձ է Աստծուն: Երկրի վրա մարդն ազատություն է ձեռք բերում՝ կատարելության ձգտելով: Ազատության ձեռքբերման ճանապարհին կարևոր նշանակություն ունի հնազանդության առաքինությունը: Հնազանդությունն ամեն մի խոսքի անառարկելի կատարումը
06/07/2020
Սաղմոս Դավթի: Փրկությամբ վերադարձան, փրկվեցին իրենց վրա հարձակվող ազգերի բազմությունից՝ ասելով՝ 1. Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ: Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տեր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ: Գոհություն ենք մատուցում, ասում են, մեր սրտերի վկայությամբ, թե դու պարգևեցիր մեզ այս հաղթությունը, և հրեշտակների հրապարակում (ըստ հրեական սովորության Տիրոջ տաճարում
04/07/2020
- Հա՛յր, Աստվածամայրը սրբապատկերներից որի՞ վրա է ավելի շատ իրեն նման: - Երուսաղեմյանի: Ես նրան մեկ անգամ տեսել եմ իմ «Պանագուդա» խցում… Եթե քեզ պատմեմ, հետո քանի՞ հոգի կիմանա դրա մասին: - Ոչ մեկը, հա՛յր: - Ուրեմն մի տեսիլք տեսա, որում ասես հեռավոր ճամփորդության էի պատրաստվում և անհրաժեշտ էր փաստաթղթերը, անձնագիրը, գումար, տարբեր տեղեկանքներ հավաքել, իսկ պաշտոնյաներն ինձ ոչինչ չէին տալիս: Շուրջս շատ մարդ կար, բայց ոչ մեկը չէր կարողանում
03/07/2020
«Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ Ը 28)։ Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող
01/07/2020
Այնուհետև պատիվների այլ շարք է ներկայացնում, որն առաջինից առավել գերազանց է և բարձր, որով մեծարում է հողեղեն բնությունը, թե ինչ էինք և ինչի արժանացանք, և թե ինչպես և ում միջոցով ազատվեցինք մեղքի ծառայությունից ու ապականությունից, ոչ թե ապականացուի ու անցավորի միջոցով, այլ՝ անապականի և հավիտենականի՝ ասելով. 18. Գիտասջի՛ք, զի ո՛չ ապականացու արծաթեղինօք և ոսկեղինօքն փրկեցարուք ի ձերոց ունայնութեան հայրենատուր գնացիցն: 19. Այլ պատուական
30/06/2020
«Ուրիշի ունեցվածքին աչք մի՛ դիր» (Ելք 20:17) պատվիրանը տասը պատվիրաններից վերջինն է, որով Տերը զգուշացնում և նույնիսկ արգելում է մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որևէ այլ բան: Պատվիրանը սովորեցնում է սիրել մեր նմանին և չարամտորեն աչք չունենալ նրա վայելած և ոչ մի բանին: Բարի մարդ լինելու համար բավական չէ չարիք չանելը, այլ հարկ է նաև չար բան չմտածելը: Ուրիշի ունեցածը ցանկանալը Աստծո դեմ գանգատվել
29/06/2020
Սաղմոս Դավթի, Երեմիայի ձեռքով՝ եբրայերենում անվերնագիր: Խոստովանում է, որ հնում անվերնագիր է գտել, և ինքն է տվել Երեմիային, որ նույն եղանակով ողբաց Իսրայելի վրա, և որ նրանը չէ այս սաղմոսը, և նա Բաբելոն նույնպես չգնաց, այլ սուրբ Դավիթը Հոգով տեսնելով պանդխտության մեջ գտնվող գերու տառապանքները և ողբալու վայրը՝ ասում է. 1. Առ հետս Բաբելացւոց, անդ նստէաք և լայաք, որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն: Բաբելոնի գետերի մոտ՝ այնտեղ նստած լալիս էինք,
26/06/2020
13. Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի: 14. Իբրև զորդիս հնազանդութեան. մի՛ կերպարանեալք առաջին ձերովք անգիտութեանն ցանկութեամբք: 15. Այլ ըստ սրբոյն, որ կոչեաց զձեզ, և դո՛ւք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջի՛ք: 16. Վասն որոյ գրեալ է, եթէ եղերո՛ւք սուրբք, զի ես սուրբ եմ: 17. Եւ եթէ Հայր կոչիցէք զայն, որ առանց ակնառութեանն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա երկիւղիւ