01/03/2020
Մարտի 1-ին Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունը, ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի և Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի օրհնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի։ Երիտասարդներին ուղեկցում էր եկեղեցու սպասավոր Տիգրան սարկավագ Հակոբյանը: Եկեղեցում երիտասարդ ուխտավորներին ողջունեցին
29/02/2020
Քրիստոսի քաջամարտիկ զորական ու հաղթող վկա սուրբ Թեոդորոսը ապրել է Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորների ու Մաքսիմոս դատավորի ժամանակներում: Թեոդորոսը Ամասիա քաղաքից էր, հավատքով՝ քրիստոնյա, և զավակն էր բարեպաշտ ծնողների: Երբ ինքը դեռ մանուկ՝ նրա մայրը մահանում է, մանկան մասին հոգ է տանում հայրը՝ կերակրելով որդուն խաշած ցորենի հատիկներով: Ու երբ սուրբ Թեոդորոսն արդեն պատանեկան տարիքին է հասնում, միևնույն է, շարունակում է սնվել
28/02/2020
Պատկերագրության մեջ Մովսես մարգարեն սովորաբար պատկերվում է պատրիարքի կերպարով՝ սպիտակամորուս և քամուց ալիքվող մազերով, սակայն երբեմն նա հանդես է գալիս որպես երիտասարդ և անմորուս պատանի: Նրա դեմքը լուսավորված է, որը սովորաբար պատկերվում է լույսի ճառագայթներով կամ երկու եղջյուրներով: Վաղ միջնադարյան և Վերածննդի նկարիչները նրան պատկերում էին եղջյուրներով: Հրեաներն ասում են, թե երբ Մովսեսը իջնում էր Սինա լեռից՝ բերելով օրենքի տախտակները,
27/02/2020
Կյանքը հազարավոր մարտահրավերներ է նետում մարդուն, որոնց դեմ պայքարում մարդն ամեն կերպ փորձում է դիմակայել, ուժեղ լինել կամ գտնել ավելի ուժեղ աջակիցների՝ շատ հաճախ մոռանալով ամենագլխավոր Պահապանին և ուժի Աղբյուրին՝ Աստծուն: Վստահելով Աստծուն՝ մարդն աստվածային օգնություն է ստանում իրեն ծանոթ և անծանոթ, մտերիմ և ոչ մտերիմ մարդկանց կողմից անսպասելի հանգամանքների և իրադարձությունների միջոցով: Աստվածային աջակցությանն արժանանալու համար
26/02/2020
Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև
25/02/2020
16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք: Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ
24/02/2020
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես
22/02/2020
Թեոդոս Մեծը՝ որդին Գրատիանոսի, որպես կայսր թագավորում է տասնհինգ տարի: Նրա գահակալության չորրորդ տարում է, որ տեղի է ունենում Կոստանդնուպոլսի ժողովը հարյուր հիսուն եպիսկոպոսների մասնակցությամբ: Ժողովի գումարման պատճառը հոգեմարտության մասին ուսմունքն էր, որի հեղինակը՝ Մարկիոնը, ասում էր, թե իբր Սուրբ Հոգին առավել նվազ ու ցածր է, քան Հայրը և Որդին: Ինքը՝ Մարկիոնը, վախճանվում է դեռ մինչև Ժողովի գումարվելը: Իսկ ահա ժողովի գումարման այդ