18/12/2019
10. Օրինակ առէք, եղբա՛րք, չարչարանաց և երկայնմտութեան զմարգարէսն, որք խօսեցան յանուն Տեառն: 11. Ահաւասիկ երանե՛մք համբերողաց, զհամբերութիւնն Յովբայ լուարո՛ւք, և զկատարումն Տեառն տեսէ՛ք, զի բազմագութ է Տէր և ողորմած: Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը
17/12/2019
«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին
16/12/2019
Աստիճանների օրհնություններ, երգեր: Թեոդիտոն [ասում է]՝ երգ ելքի, իսկ Ակյուղասը՝ երգ ելնելու Մեր նյութեղեն բնությունը փոփոխությունների կարիք է զգում, ժամանակի ընթացքում՝ նորոգման՝ ձանձրույթից և տառապանքից: Քանզի նա, ով ստեղծեց մեզ, նաև խնամք տարավ, որից հետո տկարացանք մեղքով և մահ հղացանք տարվա չորս եղանակներով, ցերեկվա և գիշերվա միջոցով սփոփում է մեզ՝ աշխատանքի և հանգստի ժամանակ սահմանելով, նաև հիվանդությամբ և առողջությամբ փորձելով՝
15/12/2019
Դեկտեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց
14/12/2019
9. Մի՛ տրտմեցուցանէք զմիմեանս ե՛ղբարք, զի մի՛ դատիցիք: Մի՛ տրտմեցրե՛ք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք: Երբ քաջալերեց հուսահատվածներին և սրտապնդեց, ու նրանցից հեռու վանեց անմտությունը: Ապա բոլորի համար ընդհանուր օրենք է հաստատում՝ թե՛ հարուստների և թե՛ աղքատների, թե՛ ծառաների և թե՛ տերերի, բոլոր նրանց համար, ովքեր միևնույն հավատի բարետոհմությունը ստացան իրենց անձերին և ավազանով միևնույն Հոր որդիները կոչվեցին, որպեսզի անհամերաշխ
13/12/2019
Քրիստոսի առաքյալներից աստվածային սիրո քարոզիչ և սիրո առաքյալ սուրբ Հովհաննեսը պատգամում է, որ առանց սիրո անհնար է ճանաչել Աստծուն. եթե ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց ատում ենք մեր եղբորը, նշանակում է, որ չենք սիրում նաև Աստծուն. «Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան: Եթե Աստծո հանդեպ սերն այսպես կատարյալ է մեր մեջ, ապա դատաստանի օրը համարձակ կկանգնենք Աստծո դիմաց, որովհետև այս աշխարհում ապրում
12/12/2019
- Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: - Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ ինչ-որ մեկին կամ ընդունել՝ դատելու միտքը և չեմ էլ նկատել: Միգուցե հպարտության մի՞տք է եկել կամ ինչ-որ
11/12/2019
Եկեղեցական համայնքային կյանքը, որին կոչված է յուրաքանչյուր քրիստոնյա, անդադար ծառայություն է Աստծուն և մարդուն: Այդ ծառայությունն իրագործվում է տարբեր կերպերով. «Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին» (Ա Պետ. 4:10): Ս. Պողոս առաքյալն էլ նշում է, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրին, ինչպես Ինքն է կամենում, պարգև է շնորհում (Ա Կորնթ. 12:8-11): Եկեղեցու համայնքի անդամները՝