3 Հոկտեմբեր, Եշ
18/11/2019
Ալելուիա: Հաղթություն նրանց, ովքեր Քրիստոսով են պատերազմում, և նրա մասին մարգարեություն: Նաև օրհնություն է սա, դարձից հետո հավաքվեց ազգը, պատերազմեցին և Աստծու զորությամբ հաղթանակ տարան ու ոչնչացրին [թշնամուն], իսկ իրենք տոնախմբություն անելով՝ երգեցին, որը նշանակում է հաղթանակ թշնամու հանդեպ, ինչպես նաև բնության կատարյալ փրկությունն է: 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,
16/11/2019
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում
16/11/2019
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով,
15/11/2019
Գիրք-հանելուկ, որի շուրջը բոլոր ժամանակներում բուռն քննարկումներ են ընթացել, որոնք ավելի հաճախ միայն քննադատություն են ծնել։ Գաղտնագիր, որի բացատրություններն ու մեկնությունները ծավալով մի քանի անգամ գերազանցում են բուն գրքի ծավալին։ Մեկնությունների մի մասը գիրքը բարձրացնում է սրբության գագաթնակետին, իսկ մյուս մասն՝ իջեցնում հասարակ սիրերգի մակարդակի։ Այն ծնվել է հրեական միջավայրում և իր ուրույն տեղն ուներ հրեաների՝ տաճարի պաշտամունքի
14/11/2019
Նոյեմբերի 14-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի և Արևելյան դպրոցի աշակերտները, կրթահամալիրի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, ուխտի էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը պատանի ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը,
14/11/2019
13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք. 14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն: 15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն: 16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են: 17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա: Այժմ
13/11/2019
Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի ողորմածության առաքինությունը, քանի որ ահեղ դատաստանին Տերը ողորմածներին է մեծագույն երանության արժանացնելու. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մատթ. 25:31-46): Սերը մարդուն ողորմածության է մղում և ինչպես աղն է սննդին համ տալիս, այնպես էլ սերն է իրական արժեք տալիս այս առաքինությանը: Սերն ու ողորմածությունն
12/11/2019
(Հոգևոր պայքարի մասին, մաս 1-ին) Մեր ժամանակներում ապրող սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Հայր Նիկոն Աթոսացին, իր հոգևոր զրույցների ժամանակ խոսում է հոգևոր պայքարի տարբեր դրվագների մասին, որոնք օգտակար են ամենօրյա հոգևոր կյանքի և փորձություններից զերծ լինելու համար: Ահա ներկայացնում ենք նրա զրույցներից որոշ հատվածներ: Նա ասում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում: Քանի դեռ թթվածին ենք շնչում, կարող են հազարավոր մտքեր հայտնվել,