3 Հոկտեմբեր, Եշ
29/10/2019
Եկեղեցու հայրերը մերձավորին կորցրած անձանց հիշեցնում են հոգևոր այն մեծ մխիթարության մասին, որ կարող են ունենալ քրիստոնեական հավատի շնորհիվ, իսկ այդ հավատն ասում է, որ Աստված բոլորին կյանք և շունչ է տալիս, Նրանով է, որ մարդ ապրում է, շարժվում և կա (Գործք Առ. 17:25; 28), Տերն է սպանում և ապրեցնում, իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից (Ա Թագ. 2:6), նաև՝ «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին
28/10/2019
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց
28/10/2019
Ալելուիա: Սաղմոսը մակաբայեցիների առաքինությունն է խորհրդանշում: Ոմանք ասում են, որ երբ Դավիթն ազատվեց պաշարումից, քարանձավից կանչեց Սավուղին և այս երգը երգեց Աստծուն: Նաև ասում են սա, երբ Իսրայելն ազատագրվում է գերությունից 1. Սիրեցի, զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց. խոնարհեցոյց զունկն իւր առ իս, և ես յաւուրս իմ կարդացի առ նա: Հաճելի է ինձ, որ Տերը լսեց ձայնն իմ աղոթքի: Խոնարհեցրեց ունկն իր դեպի ինձ, և ես իմ օրերում նրան դիմեցի: Կատարյալներին
27/10/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկը փրկչական Խաչին նվիրված չորս տոներից Գյուտ Խաչի տոնն է, որ այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հոկտեմբերի 27-ին: Արդեն երկրորդ տարին է, որ Գյուտ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ
26/10/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոներ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը: Ապավինեցաք ի խաչ քո Արարիչ յավիտենից, որ ետուր մեզ պահապան յաղթող ընդդեմ թշնամւոյն. աղաչեմք սուավ Փրկիչ պահպանեա զանձինս մեր: Շարականագիրը Գյուտ Խաչին նվիրված այս շարականում շեշտում է Սուրբ Խաչի պահպանիչ զորությունը ընդդեմ
25/10/2019
Աշխարհի Արարիչը, կատարյալ սեր լինելով, սիրով արարեց մարդուն՝ նրան շնորհելով մեծագույն պարգևը՝ սերը: Եվ մարդը՝ որպես սիրո զավակ, կոչված է սիրելու թե՛ Երկնավոր Հորը և թե՛ իր նմանին: Արարչագործության պսակը՝ մարդը, աշխարհը դիտում և ընդունում է այնպիսին, ինչպիսին ինքն է, իր երևակայությունը և իր կամքը: Սակայն մարդը խախտում է իր կոչումը, երբ հոգևոր տեսողությունից զուրկ լինելու պատճառով՝ իր համար աշխարհի կենտրոն է դարձնում իր «ես»-ը: Արդյունքում՝
24/10/2019
Մարդու բարձրագույն կոչումն, ըստ Սուրբ Գրքի, աստվածային բնությանը հաղորդակից լինելն է (Բ Պետրոս 1:4): «Քրիստոս մեզ համար երկրավոր եղավ, որպեսզի Իրենով երկնավոր լինենք»,- ասել է Ս. Ներսես Լամբրոնացին: Մարդը կոչված է Քրիստոսի հետ միավորյալ կյանք ապրելու և իրականում Նրա մարմնի անդամը դառնալու: Այդ միավորյալ կյանքի մասին է ասում Քրիստոս՝ օրինակ բերելով խաղողի որթատունկը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան,
23/10/2019
Մարդու սիրտը չի կարող երբեք դատարկ լինել, կամ այն լեցուն է հավատով և բարությամբ, կամ անհավատությամբ, Աստծո պատվիրանների հանդեպ անտարբերությամբ և չարությամբ: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:35): Այն հարցին, թե ո՞ր գանձն է բարի և որը՝ չար, Ս. Բարսեղ Մեծը պատասխանել է և ասել՝ առաքինաբար ապրելը և Աստծո փառքին ծառայելը բարի գանձ է, իսկ մոլությունների մեջ ապրելը,