3 Հոկտեմբեր, Եշ
09/09/2019
Այսուհետև սաղմոս Դավթի: Ի դեմս Երեմիայի իր հակառակորդներին է ասում: Ներկայացնում է նաև Քրիստոսի չարչարանքները, հրեաների չարությունն ու Հուդայի անզգամությունը, որ ասվեց, երբ Աքիտոբելն ու շատերը մտել էին Աբիսողոմի մոտ: 1. Աստուած, օրհնութեան իմոյ մի՛ լռեր, զի բերան մեղաւորի՝ բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ: Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը՝ բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա: Ի դեմս Տիրոջ է ասում, քանզի ինքն է, որ
08/09/2019
Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց, թե ինչ դեր ունի կինը քրիստոնեության մեջ և մասնավորաբար ասաց. «Ս. Մարիամ Աստվածածինը սրբագործեց իրենից առաջ եղած կանանց թերացումները, քանի որ հնազանդության պտուղը ճաշակելով՝ ընդունեց Հիսուս Քրիստոսի
08/09/2019
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից և քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր՝ Աննայի: Ամուսինները հայտնի էին իրենց բազում առաքինություններով: Նրանք զավակ չունեին և միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի՝ խոստանալով մանկանը Աստծուն ընծայել: Այն ժամանակ անզավակությունը
07/09/2019
«Հիսուսը քայլում է ջրի վրայով» հրաշքի մասին պատմում են Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները (Մատթ. 14:22-33; Մարկ. 6:45-56; Հովհ. 6:15-21): Մատթեոսի ավետարանում պատմվում է, որ Հիսուս քաղցած ժողովրդին կերակրելուց հետո աշակերտներին ստիպում է նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի: Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու: Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը,
06/09/2019
Սեպտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Հայրապետյան Քրիստինեին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն իր երեք զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Շահումյան փ. 79 շ., 13 բն. հասցեում: Չորս տարի է, որ Քրիստինեն ամուսնալուծվել է և ընտանեկան նպաստի ու իր աշխատավարձի գումարներով դժվարությամբ է կարողանում
05/09/2019
- Պատերազմ կլինի՞, հա՛յր: - Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի: -
04/09/2019
4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ: Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով
03/09/2019
Այն, որ կյանքը Աստծո պարգևն է մարդուն, կարդում ենք ինչպես Ս. Գրքում, այնպես էլ հայրաբանական գրականության մեջ: Ինչպես աստվածային բոլոր պարգևները, այնպես էլ այս մեծագույն պարգևն իր մեջ ուրախություն է կրում, ինչը որոշ մարդիկ, ցավալիորեն չնկատելով, այն համարում են միապաղաղ և ձանձրալի: Ինչի՞ց է առաջ գալիս նման ճնշող զգացումը, ինչո՞ւ է նման զգացում ունեցողը հաճախակի տխրում, բարկանում ամենաչնչին իսկ բաներից: Ըստ հայրաբանության՝ մարդկանց խնդիրների