3 Հոկտեմբեր, Եշ
19/08/2019
Ալելուիա: Ալելուիան Սիմաքոսը չթարգմանեց, Ակյուղոսը «գովեցեք» թարգմանեց՝ ըստ հելլենական լեզվի: Ունի նաև հրեաների ապերախտության և Մովսեսի դեմ դուրս գալու խորհուրդը: Սաղմոսը նաև նոր ժողովրդի ընտրության խորհուրդն ունի: 1. Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը: Հուսացող եղեք, ասում է, որովհետև ամեն քաղցրություն նրա հետ
14/08/2019
17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան: 18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն: Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն
13/08/2019
Յուրաքանչյուր անհատ, հասարակություն և ազգ իր գերակա գաղափարն ունի: Գերակա գաղափարն այն լուսավոր նպատակն է, առանց որի կյանքն անկենդան է և դատարկ: Գուցե իրականությունն ու գերակա գաղափարն իրարից շատ հեռու են, բայց մարդկությունը միշտ էլ ձգտել է այդ անդունդը կամրջել: Գերակա գաղափարները տարբեր են. արվեստի մեջ, օրինակ՝ գեղեցկությունն է, գիտության մեջ՝ ճշմարտությունը: Ինչպիսին էլ լինեն գաղափարները, նրանք բոլորն առչնվում են բարոյականության հետ
12/08/2019
Ալելուիա. բոլոր ժողովուրդները և երգիչները երգում էին ալելուիա տոներին և յոթերորդ օրերին, որովհետև ալելուիան թարգմանվում է՝ օրհնեք Աստծուն կամ գովաբանեք օրենքը: Սաղմոսը նաև խորհրդանշում է հեթանոսների վարդապետությունը և այն բարիքները, որ հրեաների համար եղան: Նաև նրա համար պատվիրեց օրհնել Աստծուն, որ կատարեց հայրերին տրված խոստումը Որդու գալստյամբ: Ուստի և ասում է. 1. Խոստովան եղերուք Տեառն և կարդացէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ի հեթանոսս
11/08/2019
Քրիստոնյայի ուղին ներքին հոգևոր պայքարի ուղի է, պայքար մեղքերի, կրքերի, չար հակումների և ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ պատերազմ ոչ թե մարդկանց, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների դեմ (Եփես. 6:12): Հոգևոր պայքարի այս ուղին քրիստոնյան անցել ու անցնում է աղոթքով, ապաշխարությամբ, Ս. Պատարագի մասնակցությամբ և առաքինաբար ապրելով: Անկախ կյանքի արտաքին պայմաններից՝ քրիստոնյայի
10/08/2019
Պատկերագրության մեջ Հիսուս Քրիստոսի հրաշքների դրվագները ներկայացված են ավելի հաճախ, քան առակները: Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին № 3717 Ավետարանում մեկ մանրանկարում պատկերել է կույրի, դիվահարի, անդամալույծի բժշկումները և այրի կնոջ մեռած որդու հարության դրվագները: Երկմաս այս մանրանկարում Հիսուսը ներկայացված է երկու պատկերագրական դիրքով՝ նստած և կանգնած: Դիրքերի ընտրությունը թելադրված է ավետարանական տեքստով: Հիսուսը նստած է, երբ բժշկումները
09/08/2019
- Ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր: - Քեզ փոքր երեխայի պես զգա, իսկ Աստծուն՝ որպես քեզ հայր, և խնդրիր Նրան այն ամենն, ինչի կարիքն ունես: Աստծու հետ այս կերպ զրուցելով՝ այլևս չես ցանկանա Նրանից հեռանալ, որովհետև մարդը միայն Աստծու մեջ է անվտանգություն, մխիթարություն, աստվածային քնքշությանը միավորված անկկարագրելի սեր գտնում: Աղոթքը նշանակում է Քրիստոսին սրտում ընդունել և սիրել ողջ էությամբ: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ
08/08/2019
Սոցիալական անհավասարություն Փիլիմոնի նամակը Պողոս առաքյալի գրություններից ամենափոքր նամակն է, բայց տալիս է մարդկությանը հուզող ամենամեծ հարցերից մեկի` հասարակության մեջ սոցիալական անհավասարությանն առնչվող հարցի պատասխանը: Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ հռոմեական կայսրության սահմաններում քրիստոնեությունն արագորեն տարածվեց, որովհետև քրիստոնեությունն ուսուցանում էր, որ Աստծո առջև բոլոր մարդիկ հավասար են: Կայսրության տարածքում