3 Հոկտեմբեր, Եշ
26/06/2019
Յուրաքանչյուր խելացի ճամփորդ ճամփորդության ընթացքում ուշադրություն է դարձնում, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Այդպես էլ յուրաքանչյուր անձ՝ որպես ճամփորդ, կարիք ունի կանգ առնելու և քննելու, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Դեպի հավիտենություն բոլորը չէ, որ նույն ճանապարհով են ընթանում: Սովորաբար մարդիկ դեպի հավիտենություն երկու ճանապարհով են ընթանում. ճանապարհներից մեկը տանում է դեպի հավիտենական երանություն, մյուսը՝ հավիտենական տանջանք:
25/06/2019
Եկեղեցական համայնքային կյանքին ներգրավված յուրաքանչյուր անձ դառնում է եկեղեցու մեծ ընտանիքի անդամը, իսկ եկեղեցական ընտանեկան կյանքը դառնում է յուրաքանչյուրի կյանքի անբաժանելի մասը: Մեծ ընտանիքից ներս յուրաքանչյուրը ջանում է գործել սիրո, համերաշխության և միասնակության ոգով, որն ամրապնդելու ուղիներից մեկն աղոթքի ճանապարհն է՝ ուխտագնացությունը: Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ծառայողներն ու աշխատակիցները,
25/06/2019
Քրիստոնյայի կյանքի գերագույն նպատակը Երկնքի Արքայությանն արժանանալն է, ինչին հասնելու համար նա, Տիրոջ խոսքի համաձայն, պետք է անցնի նեղ դռնով և դժվարին ճանապարհով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթ. 7:13-15): Ո՞րն է նեղ դուռը և դժվարին ճանապարհը, ինչպե՞ս այն գտնել
24/06/2019
Օրհնության սաղմոս Դավթի Նույն իմաստն ունի՝ Քրիստոսի առաջին և երկրորդ հայտնության: 1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործություններ արեց նա: Որովհետև հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ, քանզի սքանչելագործություններ արեց, նոր իրադարձություններ Եգիպտոսում, և մարդ լինելը, երբ շրջում են արարածներն այլ կերպարանքով: 2. Փրկեաց զնա աջ իւր, և բազուկ սուրբ իւր: Իր աջն ու իր սուրբ
23/06/2019
Կաթողիկէ Սբ. Էջմիածնի տոնը Հայ եկեղեցին նշում է Հոգեգալուստից երկու շաբաթ անց, Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապ տոնին հաջորդող օրը: Այս տոնը հիշատակն է այն տեսիլքի, որ, ըստ Ագաթանգեղոսի, մեր հավատքի հայրը՝ Սբ. Գրիգորը, տեսավ Վիրապից ելնելուց հետո: Ինքը՝ Քրիստոս «բարձր ու ահեղ, ընթանում էր լուսեղեն զորքի առջևից և ձեռքին ուներ ոսկե մեծ կռան (մուրճ) և բոլորը նրա ետևից էին գալիս և Նա իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած
21/06/2019
Կյանքը անսահման մեծ պարգև է նրա համար, ով գիտի այն առաքինաբար ապրել՝ հուսալով Տիրոջ կողմից խոստացված մեծագույն պարգևին՝ հավիտենական կյանքին: Ամենամեծ պարգևի՝ կյանքի համար մարդը պետք է գոհանա Աստծուց և գոհանա բարի գործերով: Մարդը չի արարվել միայն իր համար, և յուրաքանչյուր անձ՝ որպես եկեղեցու և հայրենիքի զավակ, պարտավոր է հավատարմորեն ծառայել իր եկեղեցուն և հայրենիքին՝ հասարակական բարիքը չստորադասելով անձնականից: «Մենք՝ հավատի մեջ
20/06/2019
Մարգարեների մասին Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել,
19/06/2019
Այս կանքում ամեն ինչ չէ, որ մարդ կարող է հասցնել, օրինակ՝ բոլոր գիտություններն ուսումնասիրել, բոլոր երկրներով մեկ ճամփորդել և կարելի է այս շարքը թվարկել, ուստի Քրիստոսի հետևորդի համար անչափ կարևոր է հոգալ ամենակարևորի՝ հոգու փրկության մասին: Փրկությունը Աստծո հետ միավորումն է հավիտենական կյանքում, ինչին կոչում է եկեղեցին՝ ի լուր ամենքի: Սա այն է, ինչին ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա՝ ահեղ դատաստանին լսել Տիրոջ կողմից ասված երանելի