3 Հոկտեմբեր, Եշ
12/06/2019
Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով,
11/06/2019
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն փուլում առնչվում է այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն կապված են թե՛ իր անցած, թե՛ ներկա, թե՛, առավել ևս, գալիք կյանքի հետ։ Այսօրինակ հարցերից մեկն է մարդու երջանկությունը։ Դժվար կլիներ պատկերացնել մեկին, որը չուզենար երջանիկ լինել, վայելել իր երջանկությունը կամ երբևէ միջոցներ և հնարավորություններ չփնտրեր երջանիկ լինելու համար։ Սակայն, թե ի՞նչ է երջանկությունը, ամեն մեկը յուրովի է ընկալում։ Շատերի
10/06/2019
Սաղմոս Դավթի այն ժամանակ, երբ տաճարը կառուցվեց։ [Գերությունից] դուրս գալուց հետո նավակատիք արեցին, ինչը խորհրդանշում է Քրիստոսի գալստյամբ արարածների և բնության նորոգումը: 1. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ: Իրերի նորոգությամբ, որ Աստծուց է և նորոգող զորությամբ, որն այստեղ հավատքն է առ Սուրբ Երրորդությունը, և օրհնությունը՝ նորածնի
09/06/2019
Հունիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի վերջին՝ յոթերորդ կիրակին՝ Հոգեգալստյան տոնը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի ներկաները երգեցին օրվա «Երեքսրբյան» աղոթքը, որ Սուրբ Հոգուն էր ուղղված, ունկնդիր եղան Ներսես Լամբրոնացու Սուրբ Հոգու գալստյան ներբողին, իսկ Ս. Հովհան Ոսկեբերանի «Ի Սուրբ Երրորդութիւն» աղոթքի
08/06/2019
Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: Պենտեկոստեն Հին Ուխտի երեք ամենամեծ տոներից մեկն էր: Այդ օրը հիշատակվում էր այն մասին, թե ինչպես Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով հրեա ժողովուրդը ստացավ Աստվածային տասը պատվիրանները: Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար, որտեղ ընծաներ էին մատուցում Աստծուն: Սուրբ
07/06/2019
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Սիրելի՛ Սրբազան հայր, աղոթում ենք, որ Տերն առատացնի Ձեր շնորհներն ու առավել օրհնի եկեղեցաշեն ու հայրենանվեր Ձեր ընթացքը: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, աստվածային զորակցություն՝ շարունակելու հոգևոր ուխտի այն ճանապարհը, որը Ձեր
07/06/2019
«Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը...» (Ելք 34: 6-7),- ասաց Տերը, երբ անցնում էր Մովսես մարգարեի առջևից: Առաքինի կյանքով ապրող քրիստոնյան իր կյանքով է վկայում իր Աստվածանման լինելու, իր հոգու բարության ու գեղեցկության մասին: Բարի սիրտ ու կամք ունեցող մարդուց
06/06/2019
Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին աստիճանականությունն է: Կարելի է նաև «հերթականություն» կամ «առաջընթացություն» ասել: Ինչպես սանդուղքի սկզբունքն է՝ քայլ առ քայլ վեր ես բարձրանում, իսկ սանդղավանդակները ցատկելով անցել չի հաջողվում: Այդպես էլ օրերն են միմյանց հաջորդում, և հասունությունը՝ պատանեկությանը: Եվ ըստ էության՝ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ու հերթական ժամկետներն ունի: Ամենուրեք պետք է սպասել, համբերել