3 Հոկտեմբեր, Եշ
01/05/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թևակոխել է Սուրբ Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանը, որը հայ քրիստոնյայի համար հարության լույսով հավատի նորոգության և ուրախության մի շրջան է, քանի որ առանց հարուցյալ հավատքի հայը չէր գոյատևի որպես հայ քրիստոնյա, առանց հարուցյալ հավատքի Հայոց ազգը չէր ապրի ազգային զարթոնք, չէր ունենա ո՛չ փառապանծ ոսկեդարը, ո՛չ Հայոց եկեղեցին, ո՛չ Հայոց գիրն ու մշակույթը և ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստանը: Հարության լուսապայծառ
01/05/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբված յուրաքանչյուր համայնք սոցիալական ծրագրերի իրագործումով իրագործում է տիրավանդ սիրո պատվիրանը՝ քայլ առ քայլ ընթանալով դեպի կատարելություն, դեպի Աստված: Այդ ուղին է, որ քրիստոնյանին շնորհում է Աստվածորդի կոչվել, աստվածային անասելի բարիքների կրողը և խոստացված հավիտենական փառքի ժառանգորդը դառնալ: Այդ գործուն սերն է, որ Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ չի փնտրում իրենը (Ա Կորնթ. 13:5), այդպիսի սերն
30/04/2019
Դավթի գոհաբանական օրհնությունը: Թեև անվերնագիր է, սակայն ի դեմս Եզեկիայի է ասում, որ հուսալով Աստծուն փրկվեց ասորիներից: 1. Ո բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ: Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ: Ով մտքով Աստծու հետ է և առաքինությունների տանը, նա երկնքի պես անհասանելի է թշնամիների համար: 2. Ասասցէ Տեառն՝ ընդունելի իմ ես, ապաւեն իմ Աստուած, և ես յուսամ ի նա: Տիրոջը
29/04/2019
Հրաշքի սկիզբը Մենք պետք է պատրաստակամ լինենք բարի գործերի, քանի որ բարեգործության և որոշ դեպքերում հրաշագործության համար հաճախ անհրաժեշտ է միմիայն մարդկանց օգնելու մի պարզ և անկեղծ ցանկություն: Հավատ հրաշքների հանդեպ Սրբերի վկայաբանությունները, տարբեր հրաշքների մասին պատմությունները կարծես թե այս աշխարհից չլինեն, որովհետև առաջին հայացքից չեն առնչվում մեր սովորական առօրյայի, կենցաղի հետ և ինչ-որ տեղ օտար են թվում մեզ: Աստվածաշունչը,
28/04/2019
Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին: Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը: Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ
27/04/2019
Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն
26/04/2019
Քրիստոսի ճշմարիտ հետևորդն իր կյանքով չարչարանակից է լինում Քրիստոսին՝ միաժամանակ իր կյանքով վկայելով նաև հարուցյալ հավատքի մասին: Հարությունից հետո Հիսուս փակ դռնով ներս մտավ, ողջունեց առաքյալներին՝ նրանց արժանացնելով հարության պարգևների: Նախ խաղաղություն պարգևեց առաքյալներին, խաղաղություն, որ չէր բացառելու նրանց կյանքից փորձությունն ու պայքարը, այլ բացառելու էր այն հուսահատությունն ու տարակուսանքը, որ կարող է մարդուն ակնթարթորեն
25/04/2019
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, արև երեխաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում մասնակից եղան «Լույսը Արևների համար» խորագիրը կրող համերգային միջոցառմանը: Ազատ ձևաչափով համերգային ծրագիրն արև երեխաների համար երգի անկաշկանդ ու ջերմ հարթակ էր ստեղծել: Մինչ միջոցառումը համերգային ծրագրերի բաժնի վարիչ և «Լույս» վոկալ հնգյակի անդամ Հասմիկ Բաղդասարյանը շնորհակալություն