3 Հոկտեմբեր, Եշ
10/03/2019
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում
09/03/2019
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի` հիշեցնելով առաջին մարդկանց` Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից (Ծննդ. 3.22-24): Արտաքսման կիրակիի նախորդ կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան` բարի կենդանություն, ուրախություն բառից, որը հիշատակն է դրախտում առաջին մարդկանց երանության: Դրախտը իրական դրախտ էր ոչ թե այն գեղեցիկ պարտեզի առկայությամբ (Ծննդ. 2.8-10), ուր ապրում էին առաջին մարդիկ, այլ` առաջին հերթին աստվածային ներկայությամբ, այդ ներկայությունը
08/03/2019
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների
08/03/2019
Դեպքը տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի օրերին: Թեոդոսիա Տիմոֆեևնայի ամուսինը քաղցկեղից մահացավ: Չնայած պատերազմին ու սովին, նա հանգուցյալի բոլոր իրերը բաժանեց վերջինիս հոգու հանգստի համար, իսկ իրեն միայն նրա տաք վերնաշապիկը պահեց, որ պատերազմից առաջ միասին էին գնել: «Թող որպես հիշատակ մնա»,- որոշեց նա: Թեոդոսիա Տիմոֆեևնան միայնակ էր ապրում: Դժվար էր, կարոտում էր ամուսնուն, բայց համբերում էր և ամենակարևորը՝ վստահում Աստծուն: Մի
07/03/2019
26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն: Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում
06/03/2019
Մարդն արդարություն է պահանջում, նույնիսկ փոքրիկ երեխան, եթե նրա ձեռքից վերցնում ես կոնֆետը կամ խաղալիքը, սկսում է լացել՝ անարդարության զգացումն ունենալով, որովհետև արդարության ընկալումն արդեն իսկ առկա է նրա հոգում: Արդարություն հասկացության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների և բնութագրումների, որոնք մեծմասամբ համընկնում են միմյանց: Արդարություն ասելով՝ հասկանում են ճշմարտություն, իրավացիություն, օրինականություն,
05/03/2019
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք վստահորեն ասում են, թե հավատում են Աստծուն, հոգևոր աշխարհի գոյությանը, համաձայն են, որ աղոթքն օգնում է խաղաղություն և հանգստություն ձեռք բերել, անկեղծորեն կարծում են, որ մարդը պետք է բարի լինի, բայց և միևնույն ժամանակ չեն կարևորում հոգու փրկության համար անհրաժեշտ Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, եկեղեցու համայնքային կյանք մուտք գործելը: Այդ ամենն իրենցից հեռու և իրենց չվերաբերող մի կյանք է: Քրիստոսահիմն
04/03/2019
Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին: Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց