24/12/2018
Սաղմոս Ասափի Երուսաղեմը կործանվեց Անտիոքոսի օրոք, որը Եպիփանես կոչվեց, և որ ինչ նրանց օրիակով լինում էր, նույն բաները կատարվում էին նաև մեզ հետ: 1. Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո: Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը: Սատանան օձի կերպարանքով դրախտ մտավ, պղծեց Աստծու տաճարը՝ Ադամին: Հեթանոսները՝ Երուսաղեմ [մտան], և արդ, բազմաթիվ անգամներ [պղծեցին] եկեղեցին, իսկ չար խորհուրդները՝
23/12/2018
Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ամանորյա ուրախ տրամադրություն էր տիրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Ալ մայասս» ռեստորանի սեփականատեր Ռազմիկ Խաչատուրյանի աջակցությամբ՝ Արև երեխաներն ուրախ Ամանոր նշեցին: Սեր, ջերմություն և ժպիտ ճառագող Արև երեխաների ներկայությունը կրկնապատկել էր տոնական ուրախությունը: Երգ ու պար սիրող Արևներն
23/12/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շնորհիվ ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանում և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ, միախմբվելով եղբայրասիրության առաքինության շուրջ, կյանքի են կոչում սուրբգրային հետևյալ պատգամը, որ ասում է. «Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար» (Եբր. 13:1): Ճշմարիտ կրոնի մեծագույն նշանն այն է, որ մարդ-Աստված հարաբերությամբ ձևավորվում և ամրանում է նաև մարդ-մարդ
22/12/2018
Դեկտեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ֆրնզյան Հայկանուշին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հայկանուշն ամուսնալուծված է և իր հինգ զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Շահումյան 46/10 հասցեում: Բազմազավակ ընտանիքը երեխաների առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով մի շարք դժվարությունների առջև է հայտնվել.
22/12/2018
«Իսահակի զոհաբերություն»-ը քրիստոնեական պատկերագրության մեջ մուտք է գործել վաղ միջնադարում: Պատահական չէ մի շարք ձեռագրերում ավետարանական պատկերաշարի սկսվելը Իսահակի զոհաբերության պատկերով: Այն ունի իր աստվածաբանական պատճառաբանությունը: «Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարում ակնարկ կա Քրիստոսի քավչարար զոհաբերության մասին: Եկեղեցական մեկնաբանական գրականության մեջ այս կապակցությամբ հանդիպում ենք վկայաբերելի հատվածների,
21/12/2018
Ճգնավորները կոչվում են նաև միայնակյացներ: Միայնակյաց նշանակում է ոչ միայն միայնակ ապրող, այլև միայնակ աղոթող, որովհետև ճգնավորներն առանձին ապրելով` առանձին էլ աղոթում էին: Քրիստոս ասաց` ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ (Մատթ. 18.20): Երեքը վերաբերում է ընդհանրական աղոթքին, իսկ երկուսը` առանձնական, որի ընթացքում միաբանվում են երկուսը, այսինքն` հոգին և մարմինը, որի շնորհիվ էլ միտքը կարողանում է մտնել աղոթական
20/12/2018
Դեկտեմբերի 20-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում, կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության,
20/12/2018
17. Զի ամենայն տուրք բարիք՝ եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի Հօրէն լուսոյ յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր: Քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր: Արդ, մեր հույսը դնելով Սուրբ Հոգու վրա, սկսենք այս խոսքից. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից: Ոմանց թվում է, թե շնորհն ու պարգևը նույնն են և