05/10/2018
Հոկտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 28 հասցեում բնակվող Նավասարդյան ընտանիքին: Կարիքավոր ընտանիքի չորս անդամները հաշմանդամ են: Ընտանիքի հայրը՝ տան միակ աշխատողը, մահացել է հինգ ամիս առաջ: Նավասարդյան ընտանիքը բնակվում է հանրակացարանի տարրական պայմաններից զուրկ մեկ սենյականոց բնակարանում և ի վիճակի չէ անգամ փոխել պատուհանի ապակին, որ կոտրվել
04/10/2018
1:1 Յակովբոս Աստուծոյ և Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ծառայ: Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա: Հոգու բոլոր շնորհները նույն խորհուրդն ունեն, թեև Սուրբ Գրքում զանազան բառերով են արտահայտվում: Եվ քանի որ մեկն է ճշմարիտ ուղին և արքունական ճանապարհը, ապա պետք չէ ո՛չ աջ կամ ձախ շեղվել և ո՛չ էլ անմատչելի ճանապարհով գնալ, ո՛չ ուրիշների ուսմունքն ամենևին անտեսելով և ո՛չ էլ ամբողջովին նրանց հիմքի վրա կառուցելով մերը, ո՛չ դժվարըմբռնելի
03/10/2018
Հոկտեմբերի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակյան Քրիստինեին (27 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Քրիստինեն իր երկու տղաների՝ Աբրահամի (7 տ.) և Գոռի (4 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Բյուրեղավան քաղաքի 25 շ. 10 բն. հասցեում: Ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնած. երկու տարի է, ինչ Քրիստինեն
01/10/2018
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին: «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով,
01/10/2018
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Սաղմոսի բնույթը Քրիստոսի հարությունն է և ամբողջ աշխարհի փրկագործությունը, աստվածավայելուչ փափկությունն ու հոգու ուրախությունը: Երբեմն վերաբերում է նաև գերության մեջ գտնվողին: 1. Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա, փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա: Թող ելնի Աստված, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, ու նրան ատողները փախչեն իր առջևից: Նախ արդարներն են ասում, թե մի ուշացի՛ր բազմել հայրական աթոռին,
30/09/2018
Սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության համար օրհնաբեր և օրհնառատ օր էր: Երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախ մասնակից եղան ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ապա Սուրբ Պատարագի ավարտին հաղորդակից եղան Տիրոջ խաչափայտի սուրբ մասունքի օրհնությանը: Անցյալ տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ,
30/09/2018
Տերունական Կնիք համարվող աստվածային Սուրբ Նշանը՝ Սուրբ Խաչը, երկրպագելի է քրիստոնյայի համար, քանի որ այն հավատի, հույսի, սիրո, փրկության նշան է, քանի որ Քրիստոս Իր փրկարար զոհաբերությամբ խաչը վերածեց հաղթության նշանի՝ մարդկությանն ազատելով մեղքի գերությունից: Վարագա Ս. խաչի տոնի օրը՝ սեպտեմբերի 30-ին, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի առջև երկրպագելու և նրա օրհնությանը հաղորդակից լինելու մեծ մղումը բազմաթիվ ուխտավորների էր առաջնորդել
29/09/2018
Եկեղեցական համայնքների հոգևոր-բարեպաշտական կյանքի անքակտելի մասն է կազմում ուխտագնացությունը: Սեպտեմբերի 29-ին՝ Ս. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, հերթական աղոթքի ուղին անցավ: Օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությամբ՝ ուխտավորներն ուղևորվեցին դեպի Զոլաքարի Ս. Գևորգ եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Ս. Պատարագին: