03/08/2018
«Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:10): Ինչպես մյուս, այնպես էլ այս երանին բոլոր ժամանակների համար մնում է այժմեական: Բնականաբար, ամեն հալածվող չէ, որ երանելի է, քանզի գողերին ու մարդասպաններին նույնպես հալածում են, բայց նրանք երանելի չեն: Երանելի են արդարության համար հալածվողները: Ի՞նչ արդարության մասին է խոսքը: Շատ անգամ մարդիկ իրենց ցանկացածն են արդարություն համարում:
02/08/2018
Ցավոք, այսօր մենք ազատութունը ոչ թե բարու, սրբության հասնելու համար ենք օգտագործում, այլ՝ աշխարհի ունայնության: Առաջ ողջ շաբաթն աշխատանքային էր, իսկ կիրակին հանգստյան օր էր: Այժմ շաբաթը նույնպես հանգստյան օր են դարձրել: Սակայն, արդյո՞ք այժմ մարդիկ ավելի հոգևոր կյանքով են ապրում, թե՞ ավելի շատ են մեղք գործում: Եթե մարդիկ իրենց ժամանակը հոգևոր վարժանքի համար գործածեին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ՝ նրանք մտահավաք կլինեին: Սակայն մենք՝ նզովյալ
01/08/2018
Եկեղեցին, եկեղեցականները Աստծուն ծառայելուց և ժողովրդի հոգևոր կարիքներին սպասավորելուց բացի նաև հանդես են գալիս որպես միջնորդ հավատացյալի և Աստծո միջև, ինչպես, օրինակ, մեղքերի թողությամբ, մկրտության միջոցով Երկնքի Արքայության և հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու շնորհի փոխանցմամբ, եկեղեցական խորհրդակատարություններով հավատացյալին Աստծո շնորհներին հաղորդակից լինելու գործում: «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց
31/07/2018
«Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»,- ասում է Աստծո խոսքը (Մատթեոս 5:9): Լեռան Մեծ Քարոզիչը երանում է խաղաղարներին՝ նրանց խոստանալով Աստծո որդեգրությունը: «Աստված կգա քեզ մոտ,- գրում է Ս. Իսահակ Ասորին,- միայն այն դեպքում, երբ քո սրտում Նրա համար մաքուր տեղ կլինի: Երբ սիրտդ մաքրում ես ամեն ապականությունից, խաղաղություն ես ունենում, այդ դեպքում ուրիշներին էլ ես խաղաղեցնում,
30/07/2018
Ի կատարած. մի՛ ապականիր. արձանագիր, այն ժամանակ, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան, սակայն նրա կինը կարողացավ հնարամտությամբ փրկել Դավթին, իր անմեղությամբ Սուրբ Հոգու միջոցով տեսնում է նաև Տիրոջը՝ առանց մեղքի չարչարանքներ կրելը, և Սավուղի մոլեգնությամբ՝ հրեաներինը Քրիստոսի հանդեպ: 1. Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերա իմ, ապրեցո՛ զիս: Աստվա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր
28/07/2018
Քրիստոս իրապես հարություն է տալիս մեզ, կյանքի կոչում՝ մեզ հոգևոր բարձունքի վրա բարձրացնելով Իր մեծ սիրով և Իր մեծ ուրախությամբ, որ Իր բոլոր տոների միջոցով սփռում է հավատարիմների հոգիների վրա: Միայն թե ինքներս մասնակցենք այդ տոներին և հոգևոր համն զգանք, որպեսզի դրանք հոգևոր տոնախմբության վերածվեն: Այդժամ մենք հոգևոր խնջույք ենք ունենում և հոգևոր կերպով արբում սրբերի բերած դրախտային գինուց, որ նրանք տալիս են մեզ: - Հա՛յր, իսկ մարդն ինչպե՞ս
27/07/2018
Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային
27/07/2018
Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով