09/07/2018
Հուլիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ և «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի հովանավորությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հարյուր հիսուն ուխտավորների ճանապարհի ուղեկիցներն էին աղոթքն ու շարականները: «Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս
09/07/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում է սոցիալական ծրագրերի շարք, որոնց իրենց աջակությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Հուլիսի 9-ին Տեր Գրիգորը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակցող ամերիկաբնակ Կարեն
07/07/2018
Հոգեգալուստից հիսուն օր հետո, Վարդավառի կիրակիի նախորդ օրը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ուխտի Տապանակի տոնը: Տապանակը նախատիպ է համարվում Նոր Ուխտի տապանակի՝ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Հին Ուխտում այն հրեաների կողմից ամենահարգված ու սիրված հատուկ սրբություն էր՝ մի նվիրական արկղ, որի մեջ պահվում էր Տասը Պատվիրանների քարե տախտակները, Ահարոնի ծաղկյա գավազանը և մանանայով լի ոսկե սափորը: Տապանակը դրվում էր Սրբություն Սրբոցում, ուր
06/07/2018
Մարդն իր ազատ ընտրությամբ կարող է իր սիրտը դարձնել Սիրո բնակարան, իսկ Սիրով լի սիրտը «միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը» (Ա Կորնթ. 13:5-6): «Մի փնտրիր քոնը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- որպեսզի կարողանաս քոնը գտնել: Յուրաքանչյուրի օգուտը կայանում է մերձավորի օգուտով: Նա, ով չի ցանկանում մերձավորի օգուտի մեջ իր օգուտը փնտրել,
04/07/2018
Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց 2-րդ խմբի հաշմանդամ Արսենյան Մարտիկին (62 տ.), ով սուր սրտային անբավարարության պատճառով գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Մարտիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել է ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարտիկն իր կնոջ հետ վարձակալությամբ բնակվում է Մասիս քաղաք 2-րդ
03/07/2018
Հեզ մարդը արդարության կարիքն ունի, արդարության քաղցն ու ծարավն ունի: Արդարությունը նախ Ինքը Աստված է և հեզ մարդը հասկանում է, որ առանց արդարության, այսինքն՝ առանց Աստծո օգնության ինքը ոչինչ անել չի կարող: Այս մասին է չորրորդ երանին. «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս 5:6): Մարդկային կյանքի ամենաշինիչ ուժերի աղբյուրն ու ներշնչարանը, թշվառության ամենաբուժիչ ամոքիչը, քաջության
02/07/2018
Հուլիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դեմիրճյան փ. 17-Ա հասցեում բնակվող կարիքի մեջ հայտնված Մատթևոսյան ընտանիքին: Տեր Հայրը ընտանիքի հորը՝ Մատթևոսյան Խաչիկին (60 տ.), հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Առողջական լուրջ խնդիրների պատճառով Խաչիկն ի վիճակի չէ աշխատելու, նրա կինը և երեք չափահաս զավակներից մեկն է միայն աշխատում: Անցյալ
30/06/2018
Երուսաղեմի մոտակայքում՝ մի մեծ և խոր ձորի մեջ, ծովի եզերքին, որտեղ կրոնավորների վանքն էր, կար մի բարձր քարայր: Վանքի կրոնավորներից մի երիտասարդ ցանկացավ բարձրանալ այնտեղ և մենակ բնակվել: Սա աղաչեց վանահորը թույլ տալ իրեն այնտեղ բարձրանալ, իսկ վանահայրն արգելեց և ասաց նրան. «Որդյա՛կ, չես կարող մենակ բնակվել այնտեղ, որովհետև դեռևս ճգնավորական կյանքի մեջ չես ամրացել, քո մտքի չար խորհուրդները չես հնազանդեցրել և մյուս կրոնավորների չափին