17/05/2018
Մայիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմաբան Գագիկ Միքայելյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց
17/05/2018
Տեսնում եմ, որ հաճախ ոչ միայն միջնակարգ դպրոցների շրջանավարտները, այլ նույնիսկ համալսարան ավարտածները խզբզում են, ուղղագրական սխալներ են անում: Մենք, մի տարրական դպրոց ավարտելով, նման սխալներ չէինք անում: Այժմ միայն լեզվաբանության և իրավաբանության ֆակուլտետների ուսանողներն են փոքրիշատե գրագետ*: Այլ ֆակուլտետներում նույնիսկ առանց սխալների գրել չեն կարողանում: Իսկ հնում ութնամյա կրթությունը համարյա… - Համալսարանի պես էր, հա՛յր: -
16/05/2018
Առաջին երանիին՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» հաջորդում է «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն» երանին: Ո՞վ է սգավորը, որի մասին խոսում է լեռան Քարոզիչը: Նրա՞նք են արդյոք, որոնք չեն մասնակցում աշխարհիկ ուրախությանը և հետևաբար լալիս են իրենց անձնական դժբախտությունը: Կամ հուսահատնե՞րը, որոնք կորցրել են սեր, բարիք: Կամ էլ նրա՞նք, որոնք հույսով ու քաջությամբ
15/05/2018
Ի կատարած իմաստության սաղմոս Դավթի: Այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկավ պատմեց Սավուղին, թե ահա Դավիթն Աքիմելիքի տանն է: Դովեկը, որ Եսավի որդիների՝ եդոմայեցիների մոտից էր եկել Սավուղի մոտ և թլփատվել էր և հաճոյացել նրա առաջ, մատնում է Դավթին՝ ասելով, թե նա եկել է Աքիմելիքի մոտ և նրանից հաց ու սուր վերցրել և հարցրել Տիրոջից: Սավուղը բարկանում է և Դովեկին հրամայում կոտորել երեք հարյուր հինգ քահանայի, այդ ժամանակ Դավիթը երգում է և ասում. 1.
14/05/2018
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում,
13/05/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը,
13/05/2018
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Ինչպես հարությունից հետո Քրիստոս երկրի վրա մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից
13/05/2018
Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս օրը շատ նմանություններ ունի առաջին Ծաղկազարդին, քանի որ նույն պաշտամունքն են մատուցում և ընթերցում են առաջին Ծաղկազարդի Ավետարանները: Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին: Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր