22/03/2018
Մարտի 22-ին Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված հայկական և ռուսական միջավայրում տեղ գտած բարեկենդանյան սովորություններին: Միջոցառումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ավագ դպրոցականները մեկը մյուսի ետևից ներկայացնում էին օրվան բնորոշ իրենց կողմից պատրաստված ուտեստները, երգում
22/03/2018
Մարտի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում կայացած հերթական բանախոսությամբ, բացահայտեց իր համար հարազատ դարձած սրբավայրի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարուստ և հռչակավոր անցյալից կարևոր մի հատված: Հետաքրքրաշարժ բանախոսությունը ծավալվեց «Սուրբ Անանիա առաքյալի անապատը՝ գրչության կենտրոն» թեմայի շուրջ, և բանախոսն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
21/03/2018
Ի՞նչ է հայտնի մեղքի ծագման և էության մասին: Հին Կտակարանում մեղքի ծագումը կապվում է չարի գայթակղության և Աստծո պատվիրանի խախտման հետ (Ծննդ. 3.1-13): Մեղքը գործվում է չարի գայթակղությամբ և Աստծո կամքին հակադրվող արարք է: Աստվածային կամքին հակառակ յուրաքանաչյուր արարք մեղք է: Ոչ կրոնական հասկացողության մեջ չկա մեղքի գաղափարը, այլ շեշտվում է հանցագործության հանգամանքը: Մինչ մեղքը սահմանվում է որպես Աստծո կամքին հակառակ արարք, հանցագործությունը
20/03/2018
Կորխի որդիների երկուշաբթի օրվա օրհնության սաղմոսը: Եթե Դավթի սաղմոս ասելու օրը շաբաթվա յոթներորդ օրն էր և շաբաթ օրը, ապա երկուշաբթի օրը խորանում ու տաճարում նույնպես երգում էին: Նախորդ սաղմոսի նույն իմաստն ունի նաև այս սաղմոսը՝ եկեղեցու և առաքյալների և նաև Գոգի մասին է, ինչպես որ ասում է. «Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փութ» (Ես. 66:19) և այլն: 1. Մեծ է Տէր, և օրհնեալ է յոյժ ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն
16/03/2018
Մարտի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սերա Շահինյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը: Սիրիայում սկիզբ առած պատերազմի պատճառով Սերան իր ամուսնու՝ Կարագուլեյան Սեբուի (41 տ.), յոթնամյա զույգ տղաների և սկեսուրի հետ երեք տարի առաջ եկել
15/03/2018
«Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում՝ մարտի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների» թեմայի շուրջ բանախոսությանը: Երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
15/03/2018
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով Մեծ պահքի շրջանը հոգևոր գարնան մի շրջան է, երբ սերը ծաղկում է և կյանքի բուրմունքը իր շուրջը տարածում: Մարտի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ վայելելով սիրո ծաղկունքի բուրմունքը: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, աշխատակիցներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ
14/03/2018
Մարտի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Գառնիկ Նաքքաշյանին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք հոգուց բաղկացած Նաքքաշյան ընտանիքը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով վեց տարի առաջ գաղթել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քոչարի