14/03/2018
Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն
13/03/2018
Ինչո՞ւ է պետք ներել: Աշխարհը, երկրները, ընտանիքները լցված կլինեին թշնամանքով ու ատելությամբ, եթե չլիներ միմյանց ներելը: Տեսնում ենք, որ մարդկության կյանքը խաղաղության մեջ չի անցնում. միշտ աշխարհում մի տեղ կա հակամարտություն, պատերազմ, արյունահեղություն: Հին և Նոր Կտակարաններից ներելու վերաբերյալ հետևյալ խոսքերը կարող ենք հիշել: Մովսես մարգարեն հրեաներին ուսուցանեց. «Կյանքի դիմաց` կյանք, աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» (Ելք 21.23-24):
12/03/2018
Ի կատարած Սաղմոս Դավթի Կորխի որդիների մասին: Բոլոր մեկնիչներն այս սաղմոսը վերագրում են առաքյալներին, իսկ Եփրեմը՝ Եզեկիային և Գոգին: 1. Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան: Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն: Հեթանոսներին հրամայում է ծափահարել, այսինքն՝ գործով ուրախացնել Հոգուն: Նորից՝ ձեռքը հոգու և մարմնի բախումն է հավատքի և գործերի հետ: Աղաղակելով, այսինքն՝ գոհություն
10/03/2018
Մարտի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Անի Մելքոնյանին (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անին իր ամուսնու՝ Միքայել Կարապետի (47 տ.) և երեք զավակների հետ Սիրիայում ծագած պատերազմի պատճառով 2012 թ.-ին եկել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում՝ Մոլդովական 29/1 302 հասցեում:
09/03/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտապես հոգևոր և նյութական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներին: Սիրիայում սկիզբ առած պատերազմական տարիներից ի վեր Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքներից, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորվեց սիրիահայ
09/03/2018
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում: Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում
08/03/2018
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր
08/03/2018
Մարտի 8-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խաթուն Հալաջյանին (77 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք տարի առաջ տիկին Խաթունը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան է եկել և վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/14 հասցեում: Տիկին Խաթունը