25/01/2018
Առաքինությունների մայրը հանդիսացող սերը Տիրոջ հետևորդների գործողությունների հիմքն է կազմում, այն ճշմարիտ քրիստոնյաների բնորոշող գիծն է: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»,- ասում է Քրիստոս (Հովհ. 13:35): Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող յուրաքանչյուր սոցիալական ծրագիր ճշմարիտ սիրո արտահայտությունն է: Հունվարի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա
24/01/2018
Հունվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Օհանես Նվարդին (67 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Նվարդը նշեց, որ Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով իրենց տունը երեք անգամ վնասվել էր, վերանորոգել էին, բայց չորրորդ պայթյունից հետո, այլևս հնարավոր չէր եղել վերանորոգել: Եվ նա մեկ տարի առաջ
23/01/2018
Հունվարի 23-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ստեփանյան Մարիին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Մարին իր ամուսնու՝ Նազարյան Լեոի (59 տ.) հետ երկու տարի առաջ տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով
23/01/2018
- Հա՛յր, ես երբեմն կոպտում եմ ավագներին: Հասկանում եմ, որ ինձ վատ եմ պահում և խոստովանում եմ այդ մեղքը: - Եթե հասկանում ես և խոստովանում, ապա կամաց-կամաց կգարշես քեզանից բառի դրական իմաստով, և կխոնարհվես: Այդ ժամանակ Աստծո շնորհը կգա, և դու կազատվես այդ վատ սովորությունից: - Իսկ ես, Հա՛յր, երբեմն կատակում եմ քույրերի հետ և սիրելով ծաղրում նրանց: Սակայն վախենում եմ անպարկեշտ վարվեցողության հասնել: - Այդպես չի լինի, ախր դու կրտսերն ես: Ընտանիքում
22/01/2018
Հունվարի 22-ին հայ բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Լևոն Միրիջանյանի ծննդյան 86-րդ հոբելյանի առթիվ նրա անունը կրող Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողություն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ արարողությունը սկսվեց «Տերունական» աղոթքով: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի դպրոցը բանաստեղծի ծննդյան օրը նշում է մեծ տոնակատությամբ
22/01/2018
Հունվարի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ներսիսյան Վազգենին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով մեկ տարի առաջ Վազգենն իր կնոջ՝ Արոյան Սոսեի (44 տ.) և երկու որդիների՝ Մկրտչի (21 տ.) և Վրեժի (19 տ.) հետ միասին տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քաջազնունու 9/5 հասցեում:
21/01/2018
Հունվարի 21-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Տոնը քեզ հետ է» Ս. Ծննդյան երաժշտական պիեսը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Ներկայացումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Առաջին իսկ պահից երեխաների
20/01/2018
Հունվարի 20-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Սիրանուշին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու, երկու որդիների և քրոջ հետ բնակվում է Գավառ քաղաքի Զորավոր Անդրանիկի 74 հասցեում: «Դեկտեմբերի 30-ին քրոջս՝ Տատյանայի (65 տ.) առողջական վիճակն անսպասելի վատացավ: Աղիների հետ կապված բարդ վիրահատությունից հետո նրա