5 Հոկտեմբեր, Շբ
06/01/2018
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»: Սիրելի՛ հավատավոր զավակներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն: Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող Աստվածհայտնությունն իր Լույսով և անարատությամբ
06/01/2018
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»: Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով.
04/01/2018
Սուրբծննդյան ճրագալույցն էր: Բոլորը եկեղեցի էին գնացել, բացի տատիկից ու ինձնից: Մենք չկարողացանք բոլորի հետ գնալ, քանի որ տատիկս չափազանց ծեր էր, իսկ ես՝ չափազանց փոքր: Երկուսս էլ տխրել էինք, որ չէինք լսելու սուրբծննդյան շարականներն ու չէինք տեսնելու ճրագալույցի կրակները: Բայց տատիկս ինձ իր կողքին նստեցրեց ու ասաց, որ մի հրաշալի ճամփորդության պատրաստվեմ այն իրադարձությունների միջով, որ ինքը կպատմի. «Խոր գիշեր էր: Մի մարդ դուրս էր եկել
02/01/2018
Ծննդյան սուրբ և լուսավոր գիշեր էր, հրաշալիքների գիշեր: Փայլում էին աստղերը: Ամեն ինչ արտասովոր էր: Արտասովոր էր Բեթղեհեմի երկնակամարում փայլող աստղը: Այն ոչ միայն գիշերն էր երևում, այլ նաև՝ ցերեկը և կապված չէր երկնակամարին այնպես, ինչպես սովորական աստղերը: Այն իր ընթացքով՝ բարձրանալով ու խոնարհվելով վկայում էր այդ մասին: Հայտնված աստղը մեծ էր ու փառավոր՝ իր լույսով, երևելի՝ ծագմամբ, ու հրաշալի՝ տեսքով, զարհուրելի՝ բոցով, ու բորբոքելի՝ հրով,
01/01/2018
Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում, Օբեդի որդին, Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը
31/12/2017
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները,
30/12/2017
Փոքր թվացող բարի արարքները մարդու համար նույնքան օգտակար են, որքան ջուրը ծաղկի համար: Փոքրի կարևորության մասին կյանքն ինքն է վկայում. մի փոքր թթխմորը կարող է խմորել մի պարկ ալյուրը, աննշան լույսը կարող է ցրել շրջապատի խավարը, մի փոքր աղը համեմում է ողջ կերակուրը: Նմանապես ամենափոքր արարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են չհրաժարվել փոքր թվացող արարքներից՝ ասելով, որ մեծ բարիք չեմ կարող գործել,
30/12/2017
Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ