5 Հոկտեմբեր, Շբ
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արաքսյան իր երկու որդիների՝ Ռաֆայելի (13 տ.) և Մհերի (9 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: Ամուսնալուծվելուց հետո վեց
07/12/2017
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել
06/12/2017
Մարդուն շնորհված աստվածային մեծագուն պարգևներից է ազատությունը, և մարդն ազատ է ապրելու այնպես, ինչպես կցանկանա: «Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատ. 5:13): Աստվածապարգև ազատությունն աստվածահաճո կերպով գործածելու լավագույն ուղին, ըստ Պողոս առաքյալի, սիրո ուղին է: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մերձավորին անկեղծ
06/12/2017
Ծեր վանականներից մեկը նշում է, որ ճշմարտությունը թանկագին արժեք է և ոչ բոլորի մոտ այն կգտնենք խոսքով: Յուրաքանչյուր մարդ ինչպես ապրում է, այդպես էլ խոսում է: Խոսքերի ճշմարտացիությունը ճանաչվում է մարդու կյանքի ապրելակերպից: Երկրային բոլոր բարիքներից մարդիկ ավելի շատ սիրում են կյանքը: Այն ավելի են սիրում, քան ճշմարտությունը, չնայած առանց ճշմարտության կյանք չկա: Հետևաբար, կյանքը բարձրագույն բարիք է, իսկ ճշմարտությունը` կյանքի հիմքն է: Ճշմարտությունը
05/12/2017
Քրիստոսահիմն եկեղեցին երկրի վրա շարունակողն է այն փրկարար առաքելության, որին կոչվեց ի Քրիստոս: Եկեղեցին իր ծառայական կերպի մեջ ապրում է և գործում՝ սնելով և նպաստելով իր զավակների հոգևոր աճին: Սիրո ծառայության ոգին ուներ մի վանական, ով աղոթում էր Աստծուն՝ խնդրելով. «Տեր իմ Աստված, օգնի՛ր ինձ ոչ թե մխիթարություն փնտրելու, այլ մխիթարելու մեջ, ոչ թե սեր փնտրելու, այլ սիրելու մեջ, քանի որ տալով է, որ ստանում ենք, ներելով է, որ ներվում ենք
05/12/2017
Ինչո՞ւ է կարգ ու կանոնի տեր Աստվածը երկրի վրա անկարգություն ու կործանում թույլ տալիս: Երբ Աստված ստեղծեց աշխարհը և արարածներին, տեսավ, որ ամեն ինչ լավ է (Ծննդ. 1.31): Աշխարհի ստեղծումը հիմնված է կարգավորության և ներդաշնակության վրա: Մարդն Աստծո արարչագործության պսակն է, որին Աստված պիտի տար բազում բարիքներ: Սակայն բարիքն արժևորվում է ազատ ընտրությամբ և ոչ թե պարտադրանքով: Բարիքն արժևորվում է նաև դրա գիտակցությամբ, քանի որ անգիտության համար
05/12/2017
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում: Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում
04/12/2017
Աստվածաշունչ մատյանը կոչում է մարդուն աստվածնմանության՝ նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ, և շարժվեցե՛ք սիրով (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է աստվածնմանության ուղով ընթանալը, Քրիստոսով զգեստավորվելը, ինչը, ըստ Պողոս առաքյալի, սկիզբ է առնում վերստին ծննդյամբ. «Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղատ. 3:27): Որքան քրիստոնյան ձգտում է նմանվել իր Նախապատկերին, այնքան