5 Հոկտեմբեր, Շբ
29/07/2017
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք մատնանշում են, թե մարդն այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է բխում,
28/07/2017
Այսուհետև՝ Տիրոջ ծառա Դավթի՝ քաջամարտիկի մասին, ով օրհնության այս խոսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից և ասաց այս սաղմոսը: Դավիթը իր Տիրոջ օրինակով քաջաբար մարտնչեց իր երևելի թշնամիների դեմ և հաղթող դուրս եկավ: Քանզի Աստված շնորհեց նրան այդ հաղթանակը՝ ըստ մարմնի օրինակը լինելու իր Որդու, ոչ միայն խոսքով, այլև գործով, որովհետև չվախեցավ Գողիաթից, իսկ վերջին փղշտացուց, գրված է, թե երկնչեց,
27/07/2017
Նախ և առաջ պետք է Աստծո Արքայությունը փնտրենք: Դա՛ պետք է մեր հոգսը լինի, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մտթ. 6:33, Ղուկ. 12:13): Եթե մարդն ինքն իրեն կորցնում է այս կյանքում, ապա կորցնում է իրեն հատկացված ժամանակը, զուր տեղն է վատնում այն: Եթե չի կորցնում և պատրաստվում է մյուս կյանքին, ապա նրա երկրային կյանքն իմաստ ունի: Եթե մյուս կյանքի մասին մտածես, ապա շատ բան է փոխվում: Իսկ այստեղ հարմար դասավորվելու մասին մտածելով՝ մարդը տանջվում է, ուժասպառ լինում
26/07/2017
Դրախտում Ադամն ու Եվան չէին աշխատում: Աշխատանքն ի հայտ եկավ Ադամի և Եվայի դրախտից վտարվելուց հետո: Աշխատանքով Աստված պատժո՞ւմ է մարդուն: Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն
25/07/2017
Հարցազրույց նկարիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյանի) հետ: Հայոց ոսկեդարյան շրջանի մատենագիր, աստվածաբան և վարդապետ Եղիշեն ասել է. «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»: Ի՞նչ դերակատարություն ունեն Ձեր կյանքում այս «ծնողները»: Անշուշտ, ամենակարևոր և ամենագլխավոր դերակատարությունն ունեն, քանի որ ցանկացած արվեստ, եթե դա իրավունք ունի արվեստ կոչվելու, հիմքում ունի հոգևորը, հավատքը
24/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի. երբ նա փախել էր Սավուղից, ասաց այս Սաղմոսը: 1. Լո՛ւր Տէր արդարութեան. և նայեա՛ ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց՝ զի ոչ շրթամբք նենգաւորօք: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր, նայի՛ր իմ խնդրանքին և լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ: Այս Սաղմոսը գերիների, ինչպես նաև Դանիելի մասին է: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր. իր խնդրանքն արդարություն է կոչում և չի պարծենում իր վարքով: Լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ, որովհետև ասում
19/07/2017
«Փորձություն չէ՞ միթե երկրի վրա կյանքը մարդու» (Հոբ 7:1) Ամեն օր մենք բախվում ենք ինչ-որ նոր բան փորձելու, դրանում փորձվելու, հաջողելու կամ ձախողելու, ձեռք բերելու կամ կորցնելու բազում իրավիճակների: Ամեն մեկիս համար նախատեսված որևէ փորձություն կա, որից մեզնից և ոչ ոք ձերբազատված չէ և իրավունք չունի դրանից ընկճվելու, հուսահատվելու, առավել ևս ուրիշներին մեղադրելու՝ անկախ այն փաստից, թե նրանք մեղավոր են մեզ հասցված վնասի համար,
18/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի, արձանագիր: Արձանը ոչ միայն քարե արձանն է, որ գերեզմանի վրա են դնում, այլ, որ գրում կամ արձանագրում են պատերազմում տարած հաղթանակների մասին, քաղաքների ավերելու մասին: Ինչպես որ այս սաղմոսը բովանդակում է Քրիստոսի մարդեղությունը, չարչարանքները, մահվան հանդեպ հաղթությունը, դժոխքի կործանումը և մեռելներից հարությունը: Եվ որպես մարմնի գլուխ՝ մեր փոխարեն դիմում է Հորը՝ աղոթքով, ինչպես որ ասում է Պողոսը. «Նա էր, որ մարմնի