5 Հոկտեմբեր, Շբ
07/05/2017
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, իր հրաշագործ զորությամբ հայտնի Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը զորացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: Եկեղեցին «Զորավոր» է կոչվում, քանի որ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): Կարմիր
07/05/2017
Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է. «ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ
06/05/2017
Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում
05/05/2017
Սովորաբար բժիշկը կամ զինվորը առանձնանում է հասարակության մյուս անդամներից իրեն հատուկ համապատասխան հագուստով, այդպես է նաև քրիստոնյայի պարագայում: Առանձնահատուկ է քրիստոնյայի հագուստը, այն առաքինություններից բարձրագույնը համարվող սերն է: Քրիստոս ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Երբ ապրում ենք և գործում սիրով, ապա թույլ ենք տալիս, որ Աստված մեր մեջ գործի, քանի որ Աստված
03/05/2017
Մայիսի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անուշին (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հարությունյանների բազմազավակ կարիքավոր ընտանիքը բնակվում է Մարգարյան 1-ին նրբանցքի 6/1 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում: Վեց զավակների մայրը՝ Անուշ Հարությունյանը, ասաց, որ ընտանիքում դժվար իրավիճակն առավել բարդացավ,
01/05/2017
Եբրայական և ասորական բնագրերը հետևյալ կերպ են մեկնաբանում այս Սաղմոսը. մեկում այն միավորված է առաջին Սաղմոսի հետ, իսկ մյուսում՝ առանձնացված։ Իսկ մեկնիչներն այստեղ միակարծիք են, թե սա մարգարեություն է այն ամբոխի մասին, որ հարձակվեց մեր Տիրոջ վրա՝ Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի գլխավորությամբ և որ Պետրոսը և մյուս աշակերտները [երբ բժշկեցին կաղին], ով նստում էր տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, ասացին, թե իսկապես խռովություն եղավ քաղաքում Հերովդեսի
29/04/2017
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, իր վեցամյա գործունեության ընթացքում շահառուներին՝ ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին, տրամադրում է ինչպես սոցիալական և հոգեբանական աջակցություն, այնպես էլ՝ հովվական խնամք և աջակցություն: Ամեն
28/04/2017
Ամեն օր և առավել ևս Ս. Հարությանը հաջորդող Հինանց՝ հոգևոր ուրախության այս շրջանում, քրիստոնյաներն իրենց կյանքով դառնում են թարգմանն այն կենսանորոգ ավետիսի, որ իր մեջ խտացնում է կյանքի անմահության գաղափարը: Քրիստոսահիմն եկեղեցին դարեր շարունակ ավետարանում է հավերժական կյանքի հաղթանակը՝ մահվան դեմ, բարության հաղթանակը՝ ատելության դեմ, խաղաղության հաղթանակը՝ պատերազմի դեմ: Եվ Քրիստոսի հետևորդներն էլ, եկեղեցու շուրջ համախմբված և հոգևոր