6 Հոկտեմբեր, Կիր
16/07/2016
Վրթանեսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի անդրանիկ որդին է: Ծնվել է 262թ-ին, Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մեծանալով մտնում է աշխարհական կարգի մեջ. ամուսնանում է և ունենում երկվորյակ որդիներ՝ Գրիգորիսին և Հուսիկին: Երբ Արիստակեսն ու Վրթանեսը 310թ-ին գալիս են Հայաստան, Վրթանեսն իր հետ բերում է նաև իր որդիներին: 324թ–ին ձեռնադրվում է եպիսկոպոս, և դառնում եկեղեցական գործերում Գրիգոր Լուսավորչի և եղբոր` Արիստակեսի օգնականը: Մինչև 324թ–ը Վրթանեսը
15/07/2016
Աստվածային սերը մարդու մեջ գործում է ողորմածությամբ, իսկ սերը դեպի այս առաքինությունը, անկասկածելիորեն, մարդու առջև բացում է Երկնքի Արքայության դուռը՝ հիշեցնելով երանիներից հինգերորդը՝ երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7): Հուլիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածնի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա 21 հասցեում
13/07/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, այցելելով կարիքավոր ընտանիքներին, շարունակում է սիրո առաքելության իր կարևոր ուղին՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը: Քանի որ, Սբ. Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն, աստվածային սիրո մեջ գտնվողը միանում է Աստծուն, Աստված էլ՝ իրեն (Ա Հովհաննես 4:16): Սիրո առաքելության ուղին այս անգամ՝ հուլիսի 13-ին, համայնքին,
12/07/2016
Սա այն կարևորագույն կոչերից մեկն է, որ Քրիստոսահիմն եկեղեցին ազդարարել և ազդարարում է առ այսօր: Դարեր շարունակ եկեղեցուց ծնունդ առած սրբերն իրենց վարքով աստվածանման առաքինության՝ ողորմածության, կրողներն ու գործադրողներն են եղել: «Ողորմածության երգիչ» է կոչվել Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով այս առաքինության մասին հետևյալն է գրել. «Ողորմած մարդն ավելի բարձր է, քան մահացածին կենդանացնողը»: Հուլիսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու
11/07/2016
Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, surbzoravor.am կայքի խմբագիր, թարգմանիչ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող՝ Էմիլիա Ապիցարյանի հետ: Ուխտագնացության պատմությունը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմահազար ուխտավորների համար դարեր շարունակ բաղձալի մի ճանապարհ է եղել դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ, ուխտի մեկնելը: Այսօր էլ դեպի Սուրբ քաղաք ուխտավորների հոսքը չի դադարում: Ուխտի այս բաղձալի
10/07/2016
Երբ Հայոց երկրում պտղաբերում և հասունանում է հայկական երկրի խորհրդանիշ «ամենահայկական ծառը»՝ ծիրանենին, ապա դա հուշում է կինոսերներին, որ մոտ է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մեկնարկը՝ ծիրանօրհնեքը, և մեկշաբաթյա ֆիլմերի դիտումները: Տասներեք տարի անընդմեջ ԱՀԹ-ի տարբեր եկեղեցիներում հավատավոր հայորդիները, կինոսերները և արտերկրից ժամանած հյուրերն առիթ են ունենում մասնակիցը լինելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն
07/07/2016
«Երբեմն մարդիկ փնտրում են, թե ինչ կարող են անել հանուն իրենց փրկության՝ շատ հաճախ չնկատելով այն ռեալ հնարավորությունները, որ իրենց կողքին են: Հնարավոր չէ փրկվել միայնակ, քանի որ փրկության ուղին դա սիրո ուղի է, իսկ սերը աշխարհով մեկ տարածվում է միայն սիրով: Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Բ Նալյանն (18-րդ դար) ասել է. «Քրիստոս Իր առաքյալներին մեռելներին հարություն տալու պատվեր չտվեց, այլ միմյանց սիրելու: Առանց սիրո չի օգնի ո՛չ մարտիրոսությունը,
06/07/2016
Հիսուս Քրիստոսի փրկագործական շնորհը հավիտենականորեն փոխեց մարդկության պատմությունը: Մարդը, որ մինչ Փրկչի գալուստը փորձում էր փրկության ելքը գտնել զանազան կրոնական վարդապետություններին հետևելով, այժմ Աստծո Որդու անձնազոհության քավչարար շնորհի միջոցով կարող էր լիովին արժանանալ հավիտենական փրկության: Այնուամենայնիվ, մարդու համար մեծ խորհուրդ է Աստծո Որդու մարդանալը: Արդ, բազմաթիվ աստվածաբաններ փորձեցին հասկանալ այդ անճառելի իրողությունը`