6 Հոկտեմբեր, Կիր
24/02/2016
Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիին ընդառաջ, յուրաքանչյուր քրիստոնյա, ավետարանական «Անիրավ տնտեսի առակ»-ի հորդորի համաձայն, փորձում է լինել Աստծո հավատարիմ տնտեսը՝ իմաստուն վարելով իր տնտեսությունը՝ կյանքը, աստվածատուր պարգևները և կարողությունը: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ցավալիորեն նշեց, որ երբեմն մարդիկ անխնա կերպով են վատնում աստվածապարգև հարստությունը, քանի որ. «Նյութական
24/02/2016
«Քանի որ «այդ մասին» Աստվածաշնչում չկա գրված, չեմ հավատում», կամ «Սուրբ Գիրքն է միակ վավերական աղբյուրը աստվածգիտության, ուրիշ ոչ մի աղբյուր ինձ չի հետաքրքրում»: Այսօր հաճախակի հնչող վերոհիշյալ արտահայտություններն ամրագրված են այն մարդկանց ՝ մասնավորապես բողոքականների մոտ, ովքեր պնդում են, թե ամեն ինչ Սուրբ Գրքով է պետք ապացուցել, չեն ընդունում նախորդ սերունդների ժառանգությունը՝ առաքելական հայրերի և վաղ եկեղեցու սուրբ
23/02/2016
«Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը»,- կոչ է անում Քրիստոս՝ Իր հետևորդներին զոհաբերության ուղին մատնանշելով: Առանց զոհաբերության հնարավոր չէ Աստծուն ծառայել: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ զոհաբերություն: Աստծուն ուղղված զոհաբերություններից են պահքը, աղոթքը և ողորմածությունը: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և օգնել ուրիշներին,
23/02/2016
-Արժանապատիվ Տեր Հայր, լինել հոգևորական, Սուրբ Պատարագ մատուցել, բաշխել Սուրբ Հաղորդություն, առաջնորդել մարդկանց դեպի փրկություն… Ձեր կարծիքը քահանայի կոչման հետ կապված: - Միանգամայն ճիշտ նշեցիք, որ հոգևորականի պարագայում խոսքը կոչման մասին է, և բարձր կոչման, որովհետև այն տրվում է ի վերուստ՝ Ամենախնամ Բարձրյալի կամոք և օրհնությամբ: Սա նախ Երկնավոր Հոր կողմից տրված մեծ պատիվ է մեզ, այնուհետև մեծ պատասխանատվություն՝ Տիրոջ հոտը ժողովելու,
22/02/2016
Մարդկային բազմաթիվ դժվարություններ և հոգսեր հաղթահարվում են Աստծո ողորմածությամբ: Աստված Իր առատ ողորմածությամբ այնքան շնորհներ է պարգևում մարդուն, որ նա էլ իր հերթին ողորմած և գթասիրտ լինի իր նմանի նկատմամբ: Ողորմածությամբ մարդը շահում է Աստծո հաճությունը, քանի որ Նա է Սիրո, Բարության, Ողորմածության և Կյանքի աղբյուրը: Բացի աստվածահաճո լինելուց, ողորմած մարդը շահելու է նաև Երկնքի Արքայությունը: Մատթեոսի ավետարանում, վերջին դատաստանի
21/02/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն
20/02/2016
Քրիստոնեական սիրո արտահայտման կերպերից մեկն ողորմածությունն է, որ դեպի կատարելություն, դեպի Երկինք տանող երանելի մի ուղի է: Սաղմոսներում կարդում ենք, որ Աստված է խեղճերի և ճնշվածների, որբերի օգնականն ու ապավենը (Սաղմոս 10:14): Տիրոջ օգնությունը հասնում է կարիքավորին Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու միջոցով: Քրիստոնյայի համար բարեգործությունը ծառայություն է Աստծուն, և կարիքավորին նա տալիս է այն, ինչ պարգևել է իրեն Աստված. Աստծո
20/02/2016
Անմիտ պայքարը, որ մղվում է երևակայական թշնամու դեմ, չի կարող հաղթանակ ունենալ… Ամեն կենդանի, շնչավոր էակի կյանքի հենց առաջին պահը բնորոշվում է իբրև պայքար, ավելին, նա ծնվում է շնորհիվ պայքարի՝ հիմքում ունենալով ապրելու ցանկության ինֆորմացիան: Սակայն միայն պայքարը չէ, որ կյանք է տալիս: Իրականում այդ պայքարին նպաստող բազմաթիվ գործոններ կան, որոնք հեշտացնում են ծնունդը, մարդու կյանքի ընթացքը: Մեր ամբողջ կյանքը պայքար է: Այս կամ այն