6 Հոկտեմբեր, Կիր
18/01/2016
Այլևս մեր կայնքում իրականություն է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայտնությունը և Անվանակոչությունը և զուգահեռներ տանելով այս տոների միջև մեր աչքի առջև մի պարզ ճշմարտություն է հառնում՝ մեր Աստծո ողորմած խոնարհությունը: Մենք սովոր ենք Աստծո խոնարհությունը տեսնել Նրա չարչարանքների, խաչելության և մահվան իսկության մեջ, բայց պետք է խորությամբ հասկանալ, որ նույնատիպ խոնարհության դրսևորում է Նրա մարդանալը, Ս. Կույսի արգանդում
17/01/2016
Հունվարի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Սուրբ Ծննդյան գիշեր» ներկայացումը: «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ ներկայացումը սկսվեց
15/01/2016
Երեխան Աստծո պարգևն է ծնողներին և նրանց հիմնական նպատակը քրիստոնեական դաստիարակությամբ երեխային մոտեցնելն է Քրիստոսին: Ծնողը պատասխանատու է Աստծո առջև երեխայի հոգու համար, թե որքանով է ջանք թափել հավատի սերմեր սերմանելու և բարի պտուղներ ստանալու համար: Իսկ երբ ջանքերը բարի արդյունք են տալիս, Աստծո ողորմության ուրախությունը պատում է ծնողի սիրտը: Անհնար է հաջողությամբ պայքարել երեխայի սխալների դեմ, եթե այդ նույն սխալների մեջ ինքը ծնողն
14/01/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հունվարի 14-ին ԱՀԹ առաջնորդարանում նշեց հին տոմարով Նոր տարին և Սբ. Ծնունդը՝ իրենց բնորոշ սովորությամբ ու հյուրասիրությամբ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ տոնախմբությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Սրբազան Հայրը Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, շնորհավորելով սիրիահայերին, մաղթեց, որ յուրաքանչյուրը մանուկ Հիսուսից արժանանա
14/01/2016
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ը խորագրի ներքո Սբ. Ծննդյան ութօրեքին հանդես եկավ Զորավոր Սբ. Աստվածածին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ, Նոր Նորքի առաջին զանգվածի Սբ. Աստվածածին, Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցիներում: «Զորավոր մանկունք» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը նշեց, որ «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ը դեռ մի քանի եկեղեցիներում
12/01/2016
Հունվարի 12-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց նորաբաց մատուռի սրբանկարը: Տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգը կատարվել էր 2015 թ-ի դեկտեմբերի 1-ին ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ձեռամբ: Սրբանկարի օծման արարողությունից հետո
11/01/2016
Ողջ աշխարհով մեկ գործող «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խմբերը համագործակցում են այն մարդկանց հետ, ում հարազատները հայտնվել են թմրամոլության ճիրաններում: Ծրագիրն առաջարկում է ոչ թե կրոնական, այլ հոգևոր կենսակերպ՝ հիմնված «12 քայլ» ծրագրի վրա: Այդ խմբերն իրենց անդամներին օգնում են խնդրի շուրջ սեփական վերաբերմունքը փոխել՝ այն հույսն ունենալով, որ իրենք այլևս միայնակ չեն: Խմբի կարևոր սկզբունքն է պահպանել բոլոր անդամների անանունությունը: «Ցերեկային
10/01/2016
Մեզ խաղաղություն և խնդություն պարգևող իրականություններից է բնությունը: Այն թվում է սովորական ու բնական, և մարդը վայելում է դրա գեղեցկությունն ու շունչը: Սակայն իրականությունն այլ է դառնում, երբ հոգևոր գիտակցությամբ միտքդ լուսավորվում է ու տեսնում, զգում ես, որ գեղեցիկ ծաղիկները, դրանց շուրջը պտտվող թիթեռները, կանաչ խոտը, թփերը, ծառերը, կենդանիներն ու կապուտակ երկնակամարը և դրա լազուրում լողացող ամպերն ամենևին էլ ինքնաստեղծ ու պատահաբար