6 Հոկտեմբեր, Կիր
14/12/2015
Դեկտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. բարեգործական երկրորդ ծրագիրը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՀ ՊՆ զինծառայողների
14/12/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Զորավոր» երիտասարդաց միության անդամները «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ հանդիպումների: Դեկտեմբերի 12-ի հերթական հանդիպման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոց. աշխատող Ալվինա Մուրադյանն էր: Բանախոսության թեման էր «Սոցիալական
10/12/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս
03/12/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը: Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի
02/12/2015
Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ:
01/12/2015
ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգ կատարեց: Արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ,
30/11/2015
Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի
25/11/2015
- Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է: - Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ… - Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը… - Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես