7 Հոկտեմբեր, Բշ
01/11/2015
Վեհափա՛ռ Տեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար հավատքի և ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում կամք ու կորով, ուժականություն
31/10/2015
Իրենց պտղից կճանաչեք նրանց (Մատթ. Է 16) Տոնակատարությունն իր արմատներով հանգում է կելտական Սամհայն (հին իռլանդերեն Samhain- ամառվա ավարտ) տոնին, որը մեծ շուքով նշվում էր հոկտեմբերի 31- ին և խորհրդանշում՝ ցուրտ ու անպտուղ ձմռան գալուստը: Սա կապված էր խաշների արոտավայրից վերադարձի հետ և հին տարվա ավարտն ու նորի սկիզբն էր: Մինչ կաթոլիկ Եկեղեցու կողմից Ամենայն Սրբոց հիշատակությունը նոյեմբերի 1- ը տեղափոխելը տոնը Սամհայն անունով էլ հայտնի էր: Թեև
30/10/2015
«Ես հավատում եմ Աստծուն». դա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը դա գործունեություն է և ոչ միայն համոզմունք և աշխարհայացք: Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ
29/10/2015
Հոկտեմբերի 29-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց ՀՀ ԶՈՒ ծառայող Սարգիս Ստեփանյանի ընտանիքին: Վերջինս օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դիմումով Երևանի քաղաքապետարանի կողմից բնակարան է ստացել: Սրբազան հայրն Սարգիս Ստեփանյանի նոր բնակարանում կատարեց Տնօրհնեքի կարգ: Նախկինում Ստեփանյանների ընտանիքն ապրում էր ծառայողական բնակարանում:
29/10/2015
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ԱՀԹ Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց Էրեբունի, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայնքների հաշվառված 15 զինհաշմանդամի՝ 8 առաջին, 6 երկրորդ և 1 երրորդ խմբի: ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը միջոցառումը
29/10/2015
Մարդկային տառապանքը վերջ չունի: Համընդհանուր քայքայում է տիրում՝ ընտանիքներ, մեծահասակներ, երեխաներ... Ամեն օր սիրտս արյունով է լցվում: Տների մեծամասնությունը լի է դառնություններով, հուզումներով, անհանգստությամբ: Միայն, ըստ Աստծո կամքի ապրող մարդկանց տներում է լավ: Մյուսներում՝ մի տեղ ամուսնալուծություն է, մեկ ուրիշում՝ սնանկացում, կամ հիվանդություններ, կամ դժբախտ պատահարներ, մեկը հոգեմետ դեղեր է օգտագործում, մյուսը՝ թմրամիջոցներ...
28/10/2015
Հոկտեմբերի 27-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչը Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանն էր, իսկ դպրաց դասի երգեցողությունը կատարում էր Տաթև վանական երգչախումբը գեղարվեստական ղեկավար Լուսինե Սարգսյանի գլխավորությամբ: Երգչախումբը հոկտեմբերի 24-ից յոթօրյա ուխտագնացությամբ, լինելով Արարատյան Հայրապետական թեմում, Սբ. Պատարագի մասնակցեց թեմի չորս եկեղեցիներում՝ կատարելով դպրաց դասի երգեցողությունը:
26/10/2015
Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տար, թե Իր մահը ճանապարհ է դեպի Երկնքի Արքայություն, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը երկինք էր հասնում, ու Տերը հաստատված էր նրա վրա»: Յուրաքանչյուր Սբ. Խաչի տոն քրիստոնյայի համար հիշեցում է՝ արդյո՞ք գոհունակությամբ է կրում