7 Հոկտեմբեր, Բշ
26/02/2015
Փետրվարի 26-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները և ծնողները: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության և «Ցերեկային կենտրոն»-ի համագործակցության շրջանակներում երեխաները հնարավորություն ունեցան հայտնվելու
26/02/2015
Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական
25/02/2015
Փետրվարի 25-ին ծննդյան 150 ամյակի առթիվ հոգեհանգստյան կարգ կատարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ արարողությանը մասնակցում էր Եռաբլուրի ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: Արարողությունը նախագահում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի
24/02/2015
Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Ծրագրի շնորհանդեսը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ
24/02/2015
- Հարգարժան Սաթենիկ, ո՞րն է Զորավոր տիկնանաց միության նպատակն ու առաքելությունը: - Տիկնանց միությունը եկեղեցի հաճախող կանանց կողմից ստեղծված միություն է, որի նպատակը մարդկանց ու եկեղեցու միջեւ կապի ստեղծումն ու ամրապնդումն է: Հատուկ մոտեցում եւ ուշադրություն է պետք ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շեղվել կամ հեռացել են եկեղեցուց, ու նպաստել, որ նրանք գան դեպի ճիշտ ուղի: Մեր բոլոր քայլերն ուղղված են եկեղեցու բուն նշանակության
24/02/2015
Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Նորին Սրբությունն իր շնորհավորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին և վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված բարի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակվեն նաև
22/02/2015
Կիրակի՝ փետրվարի 22-ին՝ հավարտ ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ Լուի Դարտիժ դը Ֆուրնեի՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ: Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր և 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով: 1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական
21/02/2015
Առողջ ապրելակերպի համար անչափ կարևոր է երեխային դեռևս փոքրուց սովորեցնել անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին: Առողջությունը մարդու ֆիզիկական և հոգեկան հատկանիշների ամբողջությունն է, որի պահպանմանը նպաստում է օրվա լավ կազմակերպված ռեժիմը, այդ թվում նաև ատամների խնամքը: Փետրվարի 21-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ում հենց այս նպատակն էին հետապնդում Հայկական Կարմիր խաչ ընկերության