7 Հոկտեմբեր, Բշ
13/02/2015
Փետրվարի 13-ին ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Այդ արարողությունից հետո տեղի ունեցավ նախատոնակ և անդաստան: Ժամերգության ընթացքում հնչեցին տոնին համապատասխան աղոթքներ, շարականներ: Իսկ անդաստանի արարողությամբ օրհնվեց աշխարհի չորս կողմերը: Խորհրդակատար Տեր Զենոն քահանա Բարսեղյանը նշեց, որ Տեառընդառաջի նախատոնակով մուտք ենք գործում դեպի տոն և գնում ենք դեպի Տիրոջն
13/02/2015
Փետրվարի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեց Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Ներկայացվել էին բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթի
12/02/2015
Սուրբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միության անդամների առօրյան մշտապես հագեցած է աստվածճանոչողությանն միտված զանազան դասընթացների անցկացմամբ, որոնցով երիտասարդները պարբերաբար համալրում են իրենց հոգևոր գիտելիքի պաշարը՝ հոգևորականից ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները: Այդպիսի դասընթացներից է յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող Ավետարանի ուսուցումը, որը իրականացվում է Տեր Զենոն Քահանա Բարսեղյանի ջանքերով: Հերթական դասի
12/02/2015
«Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց: Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ: Ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի
12/02/2015
Փետրվարի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ճարտարապետության և Շինարարության համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ս. Սարգսի տոնական միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը: Ներկայացվեցին
12/02/2015
Փետրվարի 12-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին: Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի
12/02/2015
Փետրվարի 12-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի, Իջման Ս. Սեղանի առջև խոսված իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Արդարությունն ու անմահությունը Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներն
11/02/2015
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես - մրցույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Ներկայացվեցին բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ -կիրառական արվեստ անվանակարգերում: