7 Հոկտեմբեր, Բշ
13/10/2014
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր. Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ: Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ
12/10/2014
Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի: Մոմից առկայծող լույս. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16): Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը: Աստծո
12/10/2014
Ինչու մարդիկ չեն գնում եկեղեցի Այսօր արդիական է դարձել այն հարցը, թե ինչու՞ մկրտված, իրեն քրիստոնյա համարող մարդկանց մի հոծ զանգված շատ հազվադեպ է գնում կամ ընդհանրապես չի հաճախում եկեղեցի, չի մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Մի կողմից օծվում են նոր եկեղեցիներ, վերակառուցվում են հները, մյուս կողմից մեծ է այն մարդկանց թիվը, որոնք խուսափում են աստվածապաշտական արարողություններից և չեն հասկանում եկեղեցի հաճախելու իմաստը: Այդպիսիք բերում
12/10/2014
Պսակը սիրո և հավատարմության ուխտն է Նրանք շտապում էին եկեղեցի, երջանկության գագաթնակետին էին, քանի որ շատ շուտով Աստծով էր օրհնվելու իրենց միությունը: Եվ մինչ պսակի համար գրանցվելը, քահանան, իր սովորության համաձայն, հետևյալ հարցերն ուղղեց նրանց, հարցեր, որ նրանց մի պահ լռելու և խորությամբ մտածելու առիթ տվեց: -Սիրո՞ւմ ես այս օրիորդին այնքան, որ պատրաստ ես հանուն նրա քո կյանքը զոհել, ինչպես Քրիստոս, սիրելով եկեղեցին, Իր կյանքը տվեց հանուն
12/10/2014
Ձեռնադրություն. Սուրբ կոչում -Երեխայս զի՞նչ խնդրէ: -Տէր Աստուած, օրհնեսցէ զամենեսեան: -Աստուած թողութիւն շնորհեսցէ: -Օրհնեսցի եւ սրբեսցի սեղանս եւ սիւն եւ ամենայն սարքուածք սորա. այս նշանաւ սուրբ Խաչիւս եւ սուրբ Աւետարանաւս եւ աւուրս շնորհիւ. անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: -Օրհնեսցի եւ սրբեսցի Մեռոնս այս նշանաւ՝ սուրբ Խաչիս, եւ սուրբ Աւետարանաւս, եւ սուրբ Աջիւս, եւ աւուրս շնորհիւ.
07/10/2014
Հայաստանի սահմաններից դուրս եկանք և կրկին Հայաստանում ենք, բայց այս անգամ` Արևմտյան: Մեր ականջին այդքան անսովոր թուրքերենը մեզ ստիպում էր տարիների էջերը թերթել դեպի հետ և հասնել արյունոտ 1915 թվական: Հողը, որի վրա այդքան հաստատուն քայլեր էինք դնում, այլևս մերը չէր, բայց կարոտի զգացումը համակել էր բոլոր ուխտավորներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ԱՀԹ
02/10/2014
Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում. աստվածային շնորհներով զորացած Կարգ հիվանդացը խորհուրդ է Կարգ հիվանդացը այն սուրբ խորհուրդն է, որով եկեղեցին աստվածային շնորհներ է բաշխում իր հիվանդ հավատացյալների ապաքինության համար: Այս խորհրդի ժամանակ հոգևորականը, ձեռքը դնելով հիվանդի վրա, աղոթում է նրա համար, Ավետարան կարդում, որպեսզի վերջինս հավատքով և Սուրբ Հոգու շնորհիվ կազդուրվի, զորանա և բժշկվի իր մարմնական ու հոգեկան տկարություններից ու հիվանդություններից: