25 Նոյեմբեր, Բշ
01/07/2021
Բոլոր ժամանակներում Աստծուն ճշմարտապես սիրող քրիստոնյան անկեղծորեն սիրել է նաև իր հայրենիքը և ապրել ու գործել հանուն հայրենիքի շինության և բարգավաճման: Հայրենասերներից ոմանք նախանձախնդրորեն գործել են իրենց հայրենիքի բարեկարգության և հոգևոր լուսավորության համար, ոմանք նպաստել են հայրենիքի բարգավաճմանն արվեստի, մշակույթի և իրենց գիտելիքի միջոցով, ոմանք խիզախորեն պաշտպանել են հայրենիքը թշնամիներից և անգամ իրենց կյանքը զոհել հանուն
30/06/2021
Սովորական մարդիկ մտածում են, թե ինչպես հաճելի անցկացնեն ժամանակը, իսկ ով մի քիչ տաղանդ ունի, մտածում է, թե ինչպես օգտագործի ժամանակը: Հաճելիի ձգտումը կապված է մարդու` երջանկության ձգտման հետ, որովհետև հաճախ մարդիկ, ինչպես որ անտիկ շատ փիլիսոփաներ, երջանկությունը նույնացնում են հաճույքի հետ: Երջանկության գիտության մեծ ուսուցիչ Էպիկուրը մարդկային կարիքները, կրքերը ճիշտ կերպով բաժանել է երեք մասի` 1. բնական և անհրաժեշտ կարիքներ, որոնք չբավարարվելու
29/06/2021
- Հա՛յր, որպեսզի միտքս աղոթելիս չցրվի, երբեմն ասում եմ. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծու, ես Քեզ սիրում եմ»: - Ինչպե՞ս կարող ես սիրել Քրիստոսին և միտքդ աղոթելիս ցրվի: Մեկ-երկու անգամ այդպես ասելու մեջ սարսափելի բան չկա: Բայց եթե անընդհատ այդ ես կրկնում, ապա դա սուտ է: Չի կարելի սրտում մի բան ունենալ, մտքում՝ մեկ ուրիշ բան, իսկ լեզվիդ երրորդը լինի: Այդ պարագայում մեզ համար կիրառելի են սուրբգրային խոսքերը. «Այս ժողովուրդը շրթունքներով
28/06/2021
Հունիսի 27-ին՝ Սուրբ Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում, հյուրընկալեցին ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներին՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Մինչ սիրո ճաշի շուրջ համախմբվելը երիտասարդները, Տեր Պետրոսի և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան
26/06/2021
Հունիսի 26-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ենոքավան գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի (19-րդ դ.), ուր մասնակից դարձան եկեղեցու վերաօծման
26/06/2021
- Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ: - Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ: - Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել: - Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլուխդ է ցավում և չես կարողանում աղոթել, նախ
25/06/2021
Մեր Եկեղեցու սրբուհիներից է Հռիփսիմեն, ով հայտնի էր իր հիացնող գեղեցկությամբ: Նա վանական կյանքով էր ապրում և Հռոմեական կայսրության ամենագեղեցիկ կինն էր: Իմանալով, որ Դիոկղետիանոս կայսրը, իր գեղեցկության մասին տեղյակ դառնալով ցանկանում է իր հետ ամուսնանալ, Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, որոնց գլխավորն էր Գայանե մայրապետը, փախավ Հայաստան: Դիոկղետիանոսը նամակ գրեց հայոց Տրդատ արքային` խնդրելով, որ գտնի Հռիփսիմեին և ետ ուղարկի Հռոմ: Բայց
24/06/2021
Մենք մեկ անգամ արդեն ասացինք, որ հունավոր արարածները չեն կարող հավիտենական անհունության մեջ անհունապես ծննդագործել, դա հակասություն է առաջ բերում: Այժմ փորձենք մեկ ուրիշ ձևով բացատրել այս ճշմարտությունը: 1. Արդարև բնության մեջ իրը (նյութը) մշտապես փոխակերպվում է՝ առանց ոչնչանալու: Սակայն դրանից չի հետևում, որ նյութը հավիտենական, ուստի և անսկիզբ է: Որևէ թիվ, անսահման մեծ մեկ այլ թվով բազմապատկելով, մի շատ ավելի մեծ թվի կվերածվի ու կաճի,