05/01/2023
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Եկեղեցիների քաղցրալուր զանգերն, այսօր նմանվելով բեթղեհեմյան հովիվներին երևացած հրեշտակներին, ավետում են ամենաբարի, ամենահուսադրող լուրն աշխարհին` ծնվեց Քրիստոս` մեր Փրկիչը, օվսա՜ննա ի բարձունս։ Եկե՛ք, սիրելի՛ մարդիկ, եկե՛ք, միացե՛ք երկնքի ու երկրի խնդությանը։ Կանգնե՛ք հովիվների կողքին, որ իրենց պարզ ու մաքուր սրտի համար արժանացան աստվածային Մանկան տեսությանը։ Կանգնե՛ք մոգերի կողքին,
04/01/2023
«Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց (Ղուկ. 2։15)։ «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք երկնքում և եկանք Նրան երկրպագելու» (Մատթ. 2։2)։ Երբ Աստված Իր ողորմությամբ մի ընտանիքի զավակ է պարգևում, այդ ո՞ր մի մայրն է, որ իր քնքուշ նորածին մանկան առաջին սքանչելի ժպիտի, նրա պայծառ հայացքի, նրա ձայնի ելևէջների մեջ չի ցանկանում տեսնել իր զավակի փառավոր ապագան: Եթե մեկն ասի,
03/01/2023
«Ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ» (Մատթ․ 2։1)։ Իմ պատվական եղբայրնե՛ր ի Քրիստոս, այս հրաշափառ տոնի տոնախոսականն ինձ է վիճակված խոսել, ուստի այս առթիվ ես շատ երջանիկ եմ զգում ինձ։ Ուրախությամբ ավետում եմ ձեզ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։ Այս պանծալի պահին երկնքի հրեշտակների հետ եկեք ցնծությամբ երգե՛նք․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն՝ մարդկանց մեջ»։ Փոքր-ինչ առաջ խնկելի Խորենացու
02/01/2023
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Օրեր անց գալիք տարեմուտով պիտի ուղենշվի համայն մարդկության նոր ընթացքը: Վերստին կպանծացվի 2023 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի խորհուրդը՝ Աստծո Սուրբ Ծնունդն ու Հայտնությունը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «Նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես
31/12/2022
Սիրելի՛ բարեպաշտ քույրեր ու եղբայրներ Մայր հայրենիքում և Սփյուռքում բնակվող, Բարեգութ Աստծու անբավ մարդասիրությամբ ու ողորմությամբ բոլորեցինք ձեզ հետ միասին մեկ տարի ևս՝ հնարավորություն ստանալով դարձյալ մեկ էջ ավելացնելու մեր կյանքի գրքին։ Փա՜ռք և գոհաբանությո՜ւն Ամենակալին։ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ այս տարին կլինի հոգևոր նորոգության ու պտղաբերության տարի թե՛ յուրաքանչյուր հավատացյալի,
30/12/2022
Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, օժտված է ազատ կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները ծնում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և
29/12/2022
Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը` ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը` ի գովություն Նրա փառքի (Եփես. Ա 13-14)։ Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարիչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու
28/12/2022
Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել: Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները և անհատնում շնորհները: Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց