23/05/2024
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ» - Հա՛յր, որտեղի՞ց է սկսվում տրտունջն ու ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից: - Տրտունջի պատճառը սեփական դժբախտության զգացումն է, իսկ դրանից կարելի է ազատվել Աստծուն
22/05/2024
Աստված Սեր է, բայց նաև՝ Արդար Դատավոր: Աստված Ամենակարող է, բայց նաև մարդուն շնորհեց ազատ կամեցողություն: Քրիստոս Իր անմեղ արյունը թափեց Խաչափայտի վրա, որպեսզի մարդու առաջ բացի Երկինք գնացող ճանապարհը, բայց մարդը նաև պետք է պայքարի իր երկրավոր կյանքում, որպեսզի արժանանա Երկնքի արքայությունը ժառանգելուն: Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչական դեմքերից բերել օրինակներ, որոնք հակառակ, որ իրենց միջավայրում ունեին մեծ տեղ ու դեր, իրենց
21/05/2024
Երեխան շատ սիրո ու քնքշանքի, ինչպես նաև շատ ուղղորդման կարիք ունի: Նա ուզում է, որ կողքին նստես, ուզում է պատմել քեզ իր խնդիրների մասին, ուզում է, որ իրեն քնքշությամբ շոյես ու համբուրես: Երբ երեխան իրեն անհանգիստ ու կամակոր է պահում, ապա մայրը պետք է նրան իր գիրկն առնի, շոյի ու համբուրի, որպեսզի երեխան հանգստանա և խաղաղվի: Եթե մանուկ հասակում մարդը հագենա սիրուց ու քնքշանքից, ապա հետագայում նա ուժ կունենա հաղթահարելու այն խնդիրները, որոնց կհանդիպի
20/05/2024
Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»
19/05/2024
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում
18/05/2024
Հնարավոր չէ քրիստոնյա լինել միայնակ, փրկվել միայնակ և առավել ևս փրկվել առանց եկեղեցու: Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամն է, և Քրիստոս աշխարհ եկավ ողջ մարդկության փրկության համար: Աշխարհ գալով՝ Նա հիմնեց եկեղեցին, որտեղ քրիստոնյան հնարավորություն ունի Քրիստոսի հետ միավորվելու: Քրիստոնեությունը ոչ միայն որոշակի ուսմունք և պատվիրանների համակարգ է, այլև նոր կյանք է Քրիստոսով: Կյանքը Քրիստոսով սկսվում է հոգևոր ծննդյամբ՝
17/05/2024
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝
16/05/2024
- Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում: - Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով: Պետք է ասել, որ մայրն է երեխաներին մեծ օգնություն