26 Հոկտեմբեր, Բշ
19/05/2021
- Հա՛յր, Իգնատի Բրյանչանինով սրբազանն ասում է, որ պետք է դանդաղ աղոթել և դանդաղ կատարել խոնարհումները: - Սրբերից յուրաքանչյուրն աղոթքի մասին խոսում է այնպես, ինչպես ինքն է ճգնել: Դրա համար էլ մտքի աղոթքի վերաբերյալ կարծիքները հաճախ չեն համընկնում: Սուրբ հայրերը մշտական կապի մեջ էին Աստծու հետ և դրա շնորհիվ կարող էին ճիշտ աղոթել՝ հետևելով աղոթքի այն կերպին, որը նրանց ամենամեծ օգուտն էր բերել: Սակայն եթե ես ջանում եմ հետևել հայրերի գրածներին,
18/05/2021
18. Զի և Քրիստոս մի անգամ վասն մեղաց ՚ի վե֊րայ ձե՛ր մեռաւ, արդարն ՚ի վերայ անարդարոց. զի զձեզ մերձեցուսցէ՛ առ Աստուած. զի թէպէտ և մեռաւ մարմնով, այլ կենդանի՛ է հոգւով։ Արդարև, ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով։ «Ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը՝ Քրիստոս»: Սրբախոս առաքյալը սովորություն ունի
17/05/2021
Մայիսի 16-ին՝ Համբարձման տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի նախավերջին կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Այս օրը չորրորդ դասի հրեշտակներն ուրախությամբ և ցնծությամբ ընդառաջ դուրս եկան Տիրոջը՝ Նրա պատվին տոն կատարելով: Տոնական
16/05/2021
Այս մեծահրաշ խորհուրդն ավանդությամբ է մեզ հասել, Եվ մեր հոգիների Լուսավորիչն է Իր Տիրոջից սա լսել, Որ «այսoր մեծ տոն է երկնային դասերի համար, Քանի որ Վեհագույն Երկնավորն է երկրից երկինք ելնում այսօր»: (Շարակնոց) Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Տերունական կիրակին այսօր ևս տոնական է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, քանի որ նշում ենք միայն Հայ եկեղեցում հաստատված Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի ավանդությունը կապված
15/05/2021
Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում,
14/05/2021
«Երկնքի արքայությունը նման է մի տանուտերի, որ առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու: ….բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մտթ. 20:1, 16): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Իր անհատնում սիրո հարուստ շտեմարանից Բարեգութ ու Ողորմած Հայրը մեր կյանքի ողջ ընթացքում բազում շնորհներն է բաշխում է մեզ՝ մեղավոր անարժաններիս, և այսօրվա շնորհառատ օրն էլ դրա վառ ապացույցներից է: Այսօր մեր հարազատ եկեղեցու՝ Զորավոր Սուրբ
13/05/2021
«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում
12/05/2021
- Հա՛յր, ես նախընտրում եմ նստել խցում և աղոթքով զբաղվել, քան հնազանդություն կատարել: - Տե՜ղ հասանք: Ինչ է, նիրվանայո՞ւմ ես գտնվելու(1): Ուղղափառ վանականությունը նիրվանա չէ: Պա՞րզ է: Վանականը ծույլ մեկը չէ, որպեսզի չաշխատի, այլ նստի ու միայն աղոթք ասի: Եթե ուզում է անընդհատ նստել, ապա կնմանվի նրանց, ովքեր ինքնակենտրոնացման համար յոգայով են զբաղվում: Վանականը, հատկապես՝ երիտասարդ, պետք է գործուն լինի, կորովալի, վազի հնազանդություն կատարելու: -