26 Հոկտեմբեր, Բշ
05/06/2021
«Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ»: «Այսօր հրեշտակների հետ երգում է եկեղեցին իր որդիներով՝ ի հիշատակ Լուսավորչի. փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Շարական)։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի՛ զավակներ, Տիրոջ անբավ օրհնությունը շարունակվում է հեղվել մեզ վրա և այսօր կրկին հոգևոր մեծ ուրախության առիթ ունենք, քանի որ դարձյալ տոն է մեր Մայր եկեղեցում՝ սուրբ Գրիգոր
04/06/2021
- Հա՛յր, զգաստությունն ի՞նչ է: - Զգաստությունը քո ուշադիր լինելն է մտքերիդ, գործերիդ, շարժումներիդ հանդեպ: Երբ մի օր հետևում ես քեզ և վերլուծում վարքդ, արարքներդ, ապա հաջորդ օրն ավելի ուշադիր ես լինում և այդպես շարունակ: Հիմքը ուշադրությունն է: Ուստի տեսնո՞ւմ ես, թե սուրբ հայրերն ինչպես էին իրենք իրենց ականջ դնում: Ինչո՞ւ են նրանց «զգաստացող» անվանում: «Զգաստացող» նշանակում է իրեն ականջ դնող, ուշադիր: Նրանք ունկնդրում էին իրենց
03/06/2021
Սուրբ Գրքում դժվար թե գտնվի մի հատված, որտեղ չհանդիպենք այն կենսատու խոստումներին, որ Տերը տալիս է Իրեն հուսացողներին: Դավիթ արքան, որ Բարձրյալի հանդեպ հույսի լավագույն ուսուցիչն է, փառաբանում է Նրան և ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ. 26:1-3): Արքայի սիրտը մեծ էր և լի Աստծու հանդեպ
02/06/2021
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15),
01/06/2021
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի համար ամենամեծ նվերը սերն է և ուշադրությունը, որ իրականում
31/05/2021
Մարդը ստեղծված է Աստծո պատկերով, օժտված ազատ կամքով և անմահ հոգով, բայց միևնույն ժամանակ մարդուն հատուկ են նաև անասնական հատկությունները ուտելու և սերնդագործման հետ կապված իրողություններով, մարդը հակված է դեպի անասնական կիրքը, որկրամոլությունը և այլ ահավոր մեղքերը: Եվ թվում է, թե մարդը աստվածային և կենդանական հատկությունների խառնուրդ է: Սակայն Երկնքի Արքայության մեջ մարդը լինելու է միայն իր աստվածային հատկություններով: Քրիստոս ասաց.
30/05/2021
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից,
29/05/2021
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ